Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Լիարժեք բանակցությունները պահանջում են նախագահների հանդիպում․ Ռիչարդ Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին:

Պարոն դեսպան, Դուք վերջերս ելույթ էիք ունեցել Վաշինգտոնի Atlantic Council կենտրոնում կայացած «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականություն» համաժողովին՝ ասելով, որ այսօր Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների սեղանին դրված են ճգնաժամային վիճակից դուրս գալու հիմնարար առաջարկներ և փաստաթղթեր, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանցից: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի կամ առաջարկների մասին է խոսքը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների՞: Պե՞տք է սպասենք առաջընթացի այս համաձայնությունների կատարման հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի մերժողական դիրքորոշումը:

– Տարիների ընթացքում առաջ են քաշվել Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման մի շարք փաստաթղթեր ու առաջարկներ: Ընդհանուր առմամբ այս փաստաթղթերն ու առաջարկները մեկը մյուսին չեն հակասել ու պարունակել են տարբեր դրական տարրեր: Այս պահին չեմ կարծում, որ տեղին է նշել այս կամ այն փաստաթուղթը, սակայն ուզում եմ հավաստիացնել, որ երկու կողմերն ունեն քննության առնելու կոնկրետ նյութեր, ինչը նրանք արեցին նաև հենց վերջերս արտգործնախարար Լավրովի հրավերով Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման ընթացքում:

– Դուք ասում եք, որ այսօր միջնորդների հիմնական խնդիրներից մեկը վստահության այնպիսի մթնոլորտ ստեղծելն է, որը թույլ կտա բանակցային սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ կողմերի միջև վստահությունը ավելացնելու համար՝ շփման գծում մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմներ ներդնելուց բացի: Պե՞տք է արդյոք մոտակա ամիսներին սպասենք միջնորդական նոր նախաձեռնությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից:

– Ի վերջո, թե՛ Երևանում, թե՛ Բաքվում առաջնորդները պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի հասնեն մի այնպիսի կարգավորման, որը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Ինչ վերաբերում է համանախագահող պետությունների նոր նախաձեռնություններին, ապա նշեմ, որ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Փարիզում նոր կառավարություն է ձևավորվել, և բնական է, որ այս կառավարությունները կարող են վերանայել տարբեր հարցերում իրենց արտաքին քաղաքականությունը: Ուզում եմ պարզ լինի, որ ես այստեղ որևէ բան չեմ ակնարկում: Ես էլ ձեզ նման ուշադիր հետևելու եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ կլինի  քաղաքականության վերանայման  արդյունքում:

– «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների լրագրողներին տված հարցազրույցում կարծիք էիք հայտնել, թե Մոսկվան չի ցանկանում պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ Լեռնային Ղարաբաղում: Սա պիտի ընդունենք որպես զուտ դիվանագիտական հայտարարությո՞ւն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազք պարտադրելը, Ձեր կարծիքով, պատերազմ հրահրել չէ՞:

– Ես հաստատապես հավատացած եմ, որ Մոսկվան չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ նման պատերազմը կարող է արագ տարածվել տարածաշրջանով ու անգամ ավելի հեռու, իսկ դա վստահաբար Ռուսաստանի շահերից չի բխում:

Ձեր հարցի երկրորդ մասի հետ կապված՝ այո,  տրամաբանական է հարցնել երկու կողմերին զենքի մատակարարման մասին՝ լինի վարկային, թե կանխիկ ռեսուրսների հաշվին: Երբեմն, պետությունների հաշվարկներով, ռազմավարական հավասարությունը կարող է նպաստել կայունությանը: Ես չեմ ուզում որևէ բան ասել հօգուտ կամ ընդդեմ Ռուսաստանի՝ կապված այս հարցի հետ: Գուցե այս հարցն ուղղեք Ռուսաստանին:

– Ե՞րբ կարելի է սպասել Ղարաբաղյան հիմնախնդրի բուն կարգավորման շուրջ լիարժեք բանակցությունների վերսկսման: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք արդյոք պատրաստակամություն իսկապես բանակցելու հիմնախնդրի վերջնական լուծման հարցի շուրջ:

– Կարծում եմ՝ ձեր հարցում առանցքայինը «լիարժեք» բառն է, որովհետև կողմերն արդեն բանակցային սեղանի շուրջ են, ինչի մասին փաստում է ապրիլի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում: Այն, ինչ անհրաժեշտ է, «լիարժեք» բանակցություններն են, որը, սակայն, նախագահների հանդիպում է պահանջում: Մենք՝ ԵԱՀԿ եռանախագահներս (Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա և Ռուսաստան), առաջիկա շաբաթների ընթացքում կվերադառնանք Ադրբեջան և Հայաստան, որպեսզի խրախուսենք քաղաքական գործընթացի առաջխաղացումը:

 

Լուսանկարը՝ GettyImage-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում