Wednesday, 15 05 2024
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր

Կարեն Կարապետյանի երկրորդ «գալուստը»

Կարեն Կարապետյանի կյանքում այսօր միանգամից երկու իրադարձություն է տեղի ունեցել: Նոր խորհրդարանի մեկնարկին նրա կառավարությունը վայր է դրել լիազորությունները, սակայն Սերժ Սարգսյանը մի քանի ժամից արդեն Կարապետյանին վերանշանակեց վարչապետի պաշտոնում` չթողնելով, որ վերջինս մնա «ժամանակավորի» կարգավիճակում: Իհարկե, «ժամանակավորի» կարգավիճակը գործող վարչապետի համար վերացավ ֆորմալ առումով, իսկ դե ֆակտո Կարապետյանը «ժամանակավոր» է առնվազն մինչև 2018-ի ապրիլը, ու շատ հնարավոր է, որ նա այդ կարգավիճակում էլ հրաժեշտ տա իր պաշտոնին:

Եթե ամփոփենք Կարեն Կարապետյանի վարչապետության, պայմանականորեն, առաջին փուլը, ապա կարող ենք փաստել, որ նրա հետ կապված հանրային սպասումները, մեղմ ասած, չարդարացան: Վարչապետին այդպես էլ չհաջողվեց նոր համակարգ ստեղծել, կամ ինչպես Սերժ Սարգսյանն էր ձևակերպել՝ «նոր ոգի» բերել: Կարապետյանը նույնիսկ չհաջողեց սեփական կառավարություն, թիմ ձևավորել ու նրա կաբինետը, որը գրեթե նույնությամբ վերանշանակվելու է, ներհամակարգային կոնսենսուսի դրսևորում է: Նման կառավարությունն իր կառուցվածքով ու անվանական կազմով չէր կարող նոր որակ ապահովել, ու օրինանաչափ էր վարչապետի աստիճանական ինտեգրումը Սերժ Սարգսյանի համակարգին: Այդ հանգամանքն էապես սահմանափակում է Կարեն Կարապետյանի ազատությունը` որպես վարչապետ, և առավել ևս` որպես գործիչ, ով պետության առաջին դեմք դառնալու հավակնություններ ունի:

Հակակոռուպցիոն և հակամենաշնորհային քաղաքականությունը, որը բրենդային է Կարապետյանի համար, այդպես էլ մնաց հռչակագրային` չունենալով գործնական որևէ դրսևորում: Կարապետյանի առաջին վարչապետությունը ստատուս-քվոյի ամրագրում էր բացասական իմաստով, որովհետև վարչապետի նոր իմիջն ու գեղեցիկ ժպիտը բախվում են տխուր իրականությանը, կաթվածահար և անհեռանկար տնտեսության, հուսաբեկ հասարակության իրողություններին: Եթե Կարեն Կարապետյանի առաջին վարչապետությունը պաշտպանված էր պետական բարձր «տանիքով», որովհետև ՀՀԿ-ն ընտրություններին մտադիր էր ներկայանալ նրա «նոր դեմքով», ապա նրա երկրորդ վարչապետությունը «փշոտ» է լինելու, որովհետև հասարակությանը սիրաշահելու խնդիր այլևս չկա, իսկ բովանդակազուրկ «նոր ոգին» նմանվում է անհիմն հոխորտանքի և այլևս սպառնում է Սերժ Սարգսյանի կողմից տրանսֆորմացվող համակարգի կայունությանը: Տրամաբանական է ենթադրել, որ Կարեն Կարապետյանի երկրորդ «գալուստը» կարող է վերջինը լինել նրա համար: Զուր են մարդիկ տրվում մոլորություններին` կարծելով, թե Ռուսաստանն «ատամներով» պահելու է իր «մարդուն»: Մոսկվան Հայաստանում այդպիսի «մարդ»  չունի, որովհետև գործ ունի Հայաստանի կանխատեսելի ու վերահսկելի համակարգի հետ, որի ներքին կոնֆիգուրացիան թողել է Սերժ Սարգսյանի ճաշակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում