Friday, 17 07 2026
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

«Մոտակա տարիների ընթացքում դժվար է պատկերացնել որևէ լուրջ առաջ քայլ դեպի Եվրոպա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախաբնակ քաղաքագետ Արտակ Բեգլարյանը։

Արտակ, Մաքսային միության անդամակցությունից հետո կարո՞ղ ենք ասել, որ եվրոպական հեռանկարները Հայաստանը կորցրեց:

– Եվրոպական հեռանկարների առումով, իհարկե, բեկումնային որոշում էր, սակայն չէի ասի, թե դուռը վերջնականապես փակված է: Այդ որոշումը կարող է ուղղակի դանդաղեցնել դեպի Եվրոպա գնացող այն ճանապարհի ընթացքը, որի հետ բավականին հույսեր էին կապվում: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ զուտ ռուսական վեկտորի ուղղությամբ ինտեգրացման յուրաքանչյուր առաջ քայլ էլ ավելի է դանդաղեցնում, դժվարացնում եվրոպական ուղղությամբ կատարվող հետագա քայլերը, քանզի այդ երկու ուղղությունները, ցավոք, հենց Մոսկվայի ու Բրյուսելի կողմից լայն առումով ընկալվում են որպես իրարամերժ վեկտորներ: Այս համատեքստում առնվազն մոտակա տարիների ընթացքում դժվար է պատկերացնել որևէ լուրջ առաջ քայլ դեպի Եվրոպա, քանի դեռ Հայաստանը պահպանում է Ռուսաստանից տնտեսական և անվտանգային միակողմանի ահռելի կախվածությունը, քանի որ, բնականաբար, ինչպես ցանկացած բևեռ՝ Ռուսաստանը նույնպես կարիքի դեպքում օգտագործում է իր լծակները՝ սեփական աշխարհաքաղաքական շահերը ապահովելու նպատակով:

– Շատ է խոսվում այն մասին, որ սեղանին դրված է եղել Ղարաբաղի հարցը: Ի՞նչ եք կարծում՝ այս կամ այն որոշումն ընդունելիս Ղարաբաղի հարցն անընդհատ շահարկելը չափազանցություն չէ՞ արդյոք:

Այդ հաղորդագրությունները ստացել ենք թե՛ հայկական, թե՛ եվրոպական քաղաքական շրջանակներից, ինչը հուշում է, որ այդ հարցը այնքան էլ անտեղի չէ շահարկվում: Սակայն թե որքանով է չափազանցվում, եթե իհարկե չափազանցվում է, ոչ մի կողմնակի մարդ չի կարող ասել: Ամեն դեպքում տրամաբանական եմ համարում այն հնարավորությունը, որ Մոսկվան կիրառել է հիմնականում արցախյան խաղաքարտը, քանի որ այն Ռուսաստանի ունեցած գլխավոր անվտանգային խաղաքարտն է ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ նաև ողջ տարածաշրջանում: Իսկ որ Հայաստանը չի ընկրկել տնտեսական լծակների կիրառման դիմաց, հուշում է գազի գնի թանկացումը: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ երբեմն գործող հակամարտությանը հղումը կարող է ուռճացման, շահարկման հետևանք լինել, ինչը, կարծես թե, դասական գործիք է հակամարտություն ունեցող ցանկացած երկրում:

Ինչպե՞ս եք տեսնում քաղաքացիական ապագան Մաքսային միության, ապա Եվրասիական միության անդամակցության պարագայում: Արդյոք ճնշումները ավելի չե՞ն մեծանա:

Անկեղծ ասած՝ քանի որ Մաքսային միության և Եվրասիական միության հեռանկարները և պայմանները բավականին մշուշոտ են, դժվար է որևէ կանխատեսում անել, մանավանդ որ քիչ թե շատ տեսանելի ապագայում այդ միությունները զբաղվելու են հիմնականում տնտեսական, ոչ թե քաղաքական հարցերով, ինչը նշանակում է, որ քաղաքացիական հասարակության վրա անմիջական ազդեցություն չպետք է ունենան: Այնուամենայնիվ, եթե այդ տնտեսական ինտեգրացումը ընդլայնվի նաև դեպի քաղաքական ոլորտ, այն ժամանակ դրա պայմանները կարող են վճռորոշ դեր խաղալ քաղաքացիական հասարակության նոր միջավայրի ձևավորման գործում, որը դեռևս ոչ խոստումնալից անորոշությամբ է պատված:

Հնարավո՞ր է, որ այս ճանապարհին քաղաքացիական հասարակությանը լռեցնելու փորձեր արվեն, մանավանդ որ մենք տեսնում ենք՝ ակտիվիստներին ծեծելու գործընթացը վերականգնվում է:

– Դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ, թե որտեղից և ինչ մակարդակից է եկել ակտիվիստներին բռնության ենթարկելու նախաձեռնությունը, որը չեմ կարծում, թե ուղղակի կապ ունենա Մաքսային միության դեռևս անորոշ գործելաոճի հետ, քանի որ Հայաստանում իշխանությունները, ոստիկանությունը և խուլիգանական այլևայլ խմբերը (այս երեք հավանական աղբյուրներին են մեղադրում բռնությունների մեջ) ոչ մի վարքային և համակարգային տրանսֆորմացիայի չեն ենթարկվել, օրինակ՝ օգոստոսի համեմատ, երբ Սերժ Սարգսյանի հայտարարությունը դեռ չկար: Այսինքն՝ ուղիղ և հստակ պատճառահետևանքային կապ չեմ տեսնում Մաքսային միություն մտնելու հռչակագրի և վերջին բռնությունների հետ: Կարող ենք արձանագրել, որ ունենք պայքարող, իր իրավունքներին տեր քաղաքացի, բայց չունենք զարգացման հեռանկարային քաղաքականություն: Չէի ցանկանա երկուսին էլ միանշանակ «այո» կամ «ոչ» ասել, քանի որ կյանքը սև ու սպիտակով չի սահմանափակվում, սակայն ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ առնվազն Երևանում կա պայքարող քաղաքացիների մի հետևողական կորիզ, որը երբեմն կարողանում է կարճաժամկետ և հատվածական քաղաքականություն թելադրել: Իսկ զարգացման հեռանկարային քաղաքականության վերաբերյալ, իհարկե, կարող ենք ասել, որ Հայաստանի ռազմավարական տեսլականին հասնելու քաղաքականությունը դեռևս հստակ չի կարող համարվել՝ մանավանդ ապագայի միակողմանի վեկտորի ընտրության վերջին որոշման և դրանից ծագած անորոշության ֆոնին: Հուսանք՝ զարգացման ռազմավարական քաղաքականության հստակեցումն իրեն սպասեցնել չի տա, որը հաշվի կառնի մեր ազգային շահերի ողջ կոմպլեքսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում