Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Արմենչիկը՝ բալիկի և ընտանիքի հետ Հայաստանում անցկացրած հանգստի մասին

Esem.am զրուցել է  երգիչ Արմենչիկի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

 –  Հայաստանում  ամեն բան  քեզ գոհացնո՞ւմ է.   ի՞նչը  կփոխեիր  մեր երկրումեթե հնարավորություն ունենայիր

 – Ինձ համար ամեն ինչ լավ է: Տեսել եմ ժողովրդի սերը. ինձ «ջան» են ասում, ես էլ եմ «ջան» ասում: Բնականաբար, շտկելու բաներ կան, բայց, կարևորն այն է, որ ամեն բան գնալով լավանա: Կուզենամ՝ մեր երկրում բոլորը լավ լինեն, լավ ապրեն, առողջ լինեն ու աշխատանք ունենան: Ես լավատես եմ և համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի:

 – Տղադ  առաջին  անգամ էր  Հայաստանում Հասցրե՞լ եք  երեխայի հետ զբոսանքի գնալ

 – Ես քիչ եմ հասցրել զբոսնել, որովհետև ժամանակս չի ներում, բայց ինքը գրեթե ամեն օր զբոսնում էր կնոջս` Լուսինեի կամ մեր հարազատներից որևէ մեկի հետ Հյուսիսային պողոտայում, Կարապի լճում: Ես նրա հետ ուշ ժամերին եմ զբոսնել, որովհետև այդ ժամերին էր հարմար լինում:

 –Մենք  անդրադարձել  էինք և՛  ձեր  հարսանյաց  հանդեսին և՛  երեխայի  ծննդինիսկ այժմ ինչպիսի՞ն  է  ձեր փոքրիկը կպատմե՞ք՝ ի՞նչ նախասիրություններ ունի: 

 – Ինքը շատ է սիրում դրսում լինել. դրսի «գիժ» է: Սիրում է մարդկանց հետ շփվել, իսկ տանն իր խաղալիքներով է զբաղվում: Բնականաբար, սիրում է երաժշտություն լսել. ոչ միայն իմ երգերն է լսում, այլև ամերիկյան երաժշտություն: Այն լսելուն պես սթափվում է, ոտքն է շարժում. երեխայիս մեջ նկատում եմ սերը երաժշտության հանդեպ (Մայքլ-Արմենին դեկտեմբերի 8-ին երկու տարեկան կլինի-հեղ.): Շատ ժպտերես է… Փոքրիկ գործիք` դաշնամուր ունի, որով տարբեր ձայներ է հանում: Դեռ չի խոսում, բայց արդեն զգում է այդ ամենը: Միայն «պապա», «մամա», «տատի» և «պապի» է ասում: Շատ հաճախ դասական երաժշտություն` Բոչելի ենք միացնում, իսկ նա լսելու ընթացքում լարվում է: Ժամանակին «Մաշան և արջը» մուլտֆիլմն էր դիտում, բայց այժմ կինս այլ մուլտֆիլմ է միացնում, որովհետև ասում են՝ այն երեխաներին ագրեսիվ է դարձնում: Շատ բաներով ինձ է նման. նույն շարժումներն է անում, քնելու նույն ձևն ունի: Նույնիսկ կինս մի անգամ նկարել էր մեզ, կարծես նույն մարդը մեծ ու փոքր տարիքում նկարված լիներ 🙂 Մայրիկիս խոսքերով` ինձ շատ նման է, խելոք է, բայց ես ավելի խելոք եմ եղել: Մամաս ասում է՝ դու էնպես մեծացար, որ չիմացա էլ՝ տանը երեխա կա… Այսպես էլի, ոնց որ հիմա եմ 🙂

 Երևանում  որտե՞ղ եք  մնում  և  օրվա  ընթացքում  ինչո՞վ է  զբաղվում կինդ: 

 – Կենտրոնի մեր բնակարանում ենք ապրում: Լուսինեն Հայաստանում հիմնականում հանգստանում էր, երեխայի հետ էր շփվում: Նրա պապիկն ու այլ բարեկամներ ևս այստեղ են ապրում, նրանց հետ էր շփվում: Լուսինեի համար շատ լավ է Հայաստանում լինելը, որովհետև նրա մայրը, եղբայրը Մոսկվայից կարողանում են գալ-գնալ:

 – Իսկ ԱՄՆ-ում,  բացի բալիկին  խնամելուց,  ինչո՞վ է զբաղվում Լուսինեն: 

 – Քոլեջում է սովորում. ապագա դեղագործ է: Դեռ սովորում է, տեսնենք՝ ինչ կլինի:

 – Ձեր կինը՝ Լուսինեն, շփվո՞ւմ է ընկերներիդ կանանց հետ:

– Իհարկե, շփվում է իմ երաժիշտ ընկերների կանանց հետ: Ամեն օր միասին զբոսնում էին:

 Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Esem.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում