Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Չինաստանն ուզում է հայկական կոնյակը տեսնել իր շուկայում

PanARMENIAN.Net գրում է, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև գործակցությունը դինամիկ զարգանում է մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, առևտրի, գիտության ու կրթության: Չինաստանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է, երկու պետությունների համար էլ 21 տարում դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են եղել: Այսօր Չինաստանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է: 2011թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 421 մլն դոլար, 2012թ. առաջին եռամսյակում այն արդեն հասել է 125 մլն դոլարի: Ուստի հայկական կողմն իրատեսական է համարում Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը 500 մլն դոլարի հասցնել:

 Չինաստանից Հայաստան ներկրվում են էլեկտրոնային սարքեր, համակարգչային տեխնիկա, տնտեսական ապրանքներ, շինանյութ, մետաղական կոնստրուկցիաներ, ավտոմեքենաներ, ավտոբուսներ, պոլիմերներ, հագուստ, ոսկերչական զարդեր: Հայաստանը Չինաստան է արտահանում մարմար, պղնձի խտանյութ, տուֆ, տարբեր քարեր, խողովակներ, և, իհարկե,կոնյակ:

 2012 թ. տվյալներով Հայաստանում կոնյակի արտադրության ոլորտում մոտ 30 տնտեսվարող սուբյեկտ է գործում: Արտադրվող ապրանքի ծավալների մեծ մասը բաժին է ընկնում «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, հաջորդում է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն, առաջատարների եռյակում է նաև «Երևանի կոնյակի գինու և օղու» ԲԲԸ-ն:

 Կոնյակի համաշխարհային շուկայում լեգենդար հայկական կոնյակը զբաղեցնում է շուկայի 2 տոկոսը: Գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակների ամբողջ տեսականին՝ «Անի», «Ընտիր», «Ախթամար», «Տոնական», «Նաիրի», համաշխարհային շուկայում Հայաստանի բրենդն է: Հայկական կոնյակի ամենամեծ սպառողը նախկինի պես Ռուսաստանն է, նրան հաջորդում է Ուկրաինան և միայն հետո եվրոպական երկրները: Բայց վերջին երեք տարում աճել է հետաքրքրությունը նաև Չինաստանի 1-միլիարդանոց շուկայի հանդեպ, որը մի կողմից շատ գրավիչ է, մյուս՝ բարդ սպառողների նախապատվությունների առումով:

 Ինչպես PanARMENIAN.Net ին ասել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, այս փուլում ԱՐԱՐԱՏ-ը բոլոր ավանդական շուկաներում վաճառքի արագ աճ է արձանագրում: Այդուհանդերձ, արտահանման դիվերսիֆիկացիայի հարցը մնում է օրակարգում: «Այս պահին ԱՐԱՐԱՏ-ը ներկայացված է Չինաստանի բոլոր պոտենցիալ ներմուծողների ուշադրությանը: Առարկայական հետաքրքրության դեպքում Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է քննարկել արտահանման հնարավոր ռազմավարությունները»,- ասացին գործարանում:

 ԵԿԳ-ում նշել են նաև, որ, ելնելով ազգային ըմպելիքի իմիջային նախապայմանից, ԱՐԱՐԱՏ-ի մուտքը Չիանաստան անհրաժեշտ է դիտարկել թե՜ սպառման և թե՜ շուկայավարական տեսանկյունից: Այլ կերպ ասած, ԱՐԱՐԱՏ-ը չինական սպառողին պետք է ներկայանա իր հարուստ բրենդային բովանդակությամբ:

 Մանրամասները՝ PanARMENIAN.Net

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում