Sunday, 12 07 2026
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»

Ստրկացում, ստորացում. Ծառուկյանի հետ «գործ բռնածները»՝ խայտառակ ինքնաբացարկների մասին

Արդեն մի քանի օր է հասարակական-քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քաղաքականության էջը նորից բացած գործարար պատգամավորի գլխավորած դաշինքը ռեկորդ սահմանեց՝ 23 ինքնաբացարկի դիմումներով։ Ինչպես հայտնի է՝ 12 պատգամավոր գնացին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նոր դիմումներ ներկայացրեցին և նրանցից 8-ը պատգամավորական մանդատ ստացավ։

Մամուլում, սակայն, առ այսօր քննարկվում է հարցը՝ արդյոք գործընթացը ուղղորդված էր իշխանությունների կողմից, և եթե այո, ու կար Բաղրամյան 26-ի կողմից երաշխիք, ապա ինչո՞ւ է Նապոլեոն Ազիզյանն այժմ հետ կանգնում իր որոշումից։

Ի դեպ՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանն էլ հայտարարել է, որ բոլոր թեկնածուներն էլ տեղյակ են եղել ինքնաբացարկի դիմումների մասին, ավելին, դա կամովին գրել և ստորագրել են նախապես։

Հայտնի է, որ նախքան դաշինք կազմելը Գագիկ Ծառուկյանը բանակցում էր մի քանի քաղաքական ուժերի հետ լայն դաշինք ձևավորելու համար։ Այդ ուժերից մեկն էլ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն էր, որի ատենապետ Նարեկ Գալստյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք նախնական բանակցությունների ընթացքում նաև իրենց հետ է եղել քննարկում՝ անհրաժեշտության և Ծառուկյանի ցանկության դեպքում ինքնաբացարկ հայտնել, ավելին, նախապես դրա դիմումը գրել։ «Մենք բանակցել ենք ոչ միայն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի, այլ նաև այլ քաղաքական ուժերի հետ։ Մեր պարագայում՝ բանակցությունները չեն հասել կոնկրետ գործողությունների, որ այդ մասին խոսեինք։ Համենայնդեպս, ոչ ոք ՍԴՀԿ-ին չի կարող պարտադրել գնալ նման քայլի, և նմանատիպ խոսակցություններ մեզ հետ ուղղակի չեն տարվել։ Մենք չենք հասել նմանատիպ փուլի»,- ասաց մեր զրուցակիցը։

Նարեկ Գալստյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ընդգծեց. «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական դաշտն առայժմ կայացած չէ, օլիգարխիկ է։ Կոնկրետ «Ծառուկյան» դաշինքի պարագայում պարզ դարձավ, որ որոշումները կայացվում են ոչ թե քաղաքական պայմանավորվածությունների, այլ կոնկրետ անձի քմահաճույքից ելնելով։ Եվ այս իրավիճակը չի կարող խոսել Հայաստանում քաղաքական դաշտի, կուսակցական համակարգի զարգացման մասին»։

Ծառուկյանի հետ ակտիվ բանակցություններ էր վարում նաև «Միասնություն» շարժումը՝ նրա ղեկավար Արման Վարդանյանի գլխավորությամբ։ «Միասնություն» շարժմանն էլ, ինչպես հայտնի է, այդ փուլում միացել էր նաև «Հայազն» կուսացկությունը։ Կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ սպասելի էր, որ դաշինքը նման ճակատագիր կունենա։ «Ի սկզբանե, այն պրոցեսը, որ սկսել էր Արման Վարդանյանը ուներ մեկ գերխնդիր՝ ընդդիմադիր դաշտի լայն և ամբողջական կոնսոլիդացիա։ Բայց Վարդանյանի ջանքերը ջուրն ընկան։ Ես իմ աչքով եմ տեսել, որ նրա հարյուրավոր հանդիպումների արդյունքում մոտ 10 քաղաքական ուժ որոշեց կոնսոլիդացիայի մաս դառնալ, բայց շատ հետաքրքիր կերպով «ստոպ տրվեց» և ոչ լայն դաշինք կազմվեց, ոչ էլ կոնսոլիդացիա եղավ»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ տրամաբանական էր, որ հիմա էլ նման պառակտում պետք է լիներ. «Քաղաքական ուժերը միավորվում են երկու դեպքում՝ կամ միավորվում են իշխանությունների դեմ, կամ՝ գաղափարական։ Այս դեպքում՝ գաղափարականը չկար, կար իշխանության դեմ ձախողված միավորում, և ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ վերջաբանն էլ պետք է սա լիներ»։

Արմեն Մկրտչյանը հավելում է՝ նորմալ երևույթ չէ այն, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախապես ինքնաբացարկի դիմումներ են գրում կամ նրանց անունից դիմումներ են ներկայացվում. «Դա առաջին հերթին մարդկանց իրավունքների ոտնահարում է։ Բայց ես գիտեմ, որ նման երևույթ առկա է մի քանի այլ քաղաքական ուժերում ևս՝ մասնավորպես դա իշխանության կողմից իրականացված պրակտիկա է։ Թեկնածուները ստորացվում և ստրկացվում են, և որևէ կերպ ինքնուրույն գործելու հնարավորություն կամ խմբակցությունից դուրս գալու հնարավորություն չեն ունենում։ Այնպես որ, ես չեմ կարծում՝ դա որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապ ունեցող պրակտիկա է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում