Sunday, 12 07 2026
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահին Հայաստան այցի և Երևանում գումարված` Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին բերած մասնակցության առիթով: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ մարդկանց կյանքը փրկելու և քաղցկեղով տառապող հիվանդներին հույս ներշնչելու աստվածահաճո առաքելության է լծված Հորդանանի արքայադուստրը:

Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղղված քայլերը, որոնք կնպաստեն քաղցկեղի կանխարգելմանը և բուժմանը, խոսեց բնակչության իրազեկվածության, ինչպես նաև առողջապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը տիկին Դինա Մայրեդին ներկայացրեց առողջապահության ոլորտում Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերը` հավելելով, որ եկեղեցին մշտապես իր հավատացյալներին հորդորում է աջակցել առողջական խնդիրներով տառապող մարդկանց, դրսևորած սրտակցությամբ թեթևացնել նրանց ցավն ու տառապանքը:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը ևս անդրադարձ է կատարել քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում միության կողմից իրականացվող ծրագրերին, ներկայացրեց Հայաստան այցից իր տպավորությունները: Քաղցկեղի կանխարգելման և հիվանդների խնամատարության գործում արքայադուստր Դինան նաև կարևորեց կրոնական հաստատությունների և առաջնորդների դերը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է 2000 թ. հովվապետական իր այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Խոսվեց Հորդանանի հայ համայնքի, ինչպես նաև երկրում տարբեր ազգային և կրոնական համայնքների ջերմ փոխհարաբերությունների ու խաղաղ համակեցության մասին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը իր օրհնությունն է բերել Դինա Մայրեդին և մաղթել Բարձրյալի զորակցությունը նրա օգտաշատ առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում