Friday, 24 07 2026
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը

Զոհի ակոսից շեղվելու և անզորության բարդույթից ազատվելու հրամայականը

Ապրիլի 24-ները Հայաստանում «դեժավյու» են հիշեցնում, թեև դա գուցե օրինաչափ է՝ ի վերջո, հայության և մարդկության համար մեծագույն ոճրագործությունների 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի օրը դժվար է բազմազանեցնել չկրկնվելու աստիճան, առավել ևս, երբ մարդկության դեմ այդ հանցագործությունն արդեն մեկ դարից ավելի դեռևս պահանջում է համամարդկային և միջազգային լիարժեք իրավաքաղաքական դատապարտում:

Դրան զուգահեռ, սակայն, ակնառու է խնդիրը՝ 24-ի «զոհի ակոսից» դուրս գալու խնդիրը կամ, ինչպես ասում են՝ «զոհի բարդույթից»: Բայց գուցե առավել նպատակահարմար է ակոսը, այն փոսը, որ փորվել է մեր անիվի ընթացքով, որովհետև «բարդույթն» ըստ երևույթին փոքր-ինչ պատկերավորված և չափազանցված բնորոշում է: Ի վերջո, ո՞րն է դրա սահմանը: Չէ՞ որ դժվար է «առանց բարդույթի» նայել, հիշել, հետամտել 1,5 միլիոն հայրենակիցների, 1,5 միլիոն արյունակիցների սպանությունը, եթե դրանից անցել է անգամ 102 տարի: Խնդիրը թերևս ակոսն է, որից պետք է դուրս գալ, և կառքը կամ, ավելի շուտ, մեքենան տանել նոր ճանապարհով, այլ ճանապարհով: Կամ ավելի շուտ՝ նախ կառքից անցնել մեքենայի, իսկ հետո նաև այլ ճանապարհի:

Հիշատակի արարողությունները և ծեսերը Հայաստանում և հայկական Սփյուռքում լիուլի են, վառվում են ջահեր, այրվում են դրոշներ: Այդ ամենը տպավորիչ է ու ազդեցիկ, իսկ արտաքին աչքի համար գուցե նույնիսկ «էկզոտիկ»: Բայց ո՞րն է դրա օգտակար գործողության գործակիցը: Այդ հարցի պատասխանը չունի ոչ ոք, համենայնդեպս՝ հանրային մակարդակում չկա դրա պատասխանը: Իսկ առանց դրա այդօրինակ ծեսերը թողնում են ավելի շատ հուսահատությունից, անզորությունից բխող ճիչերի տպավորություն: Գուցե կա անզորության տարր, իրական հիմք, քանի որ ակնհայտ ցեղասպանությունը դեռևս շարունակում է մեծ մասամբ մնալ իրավականորեն ու քաղաքականապես չճանաչված:

Մյուս կողմից, սակայն, ահա հենց այստեղ է, որ կարող ենք գործ ունենալ բարդույթի, բայց ոչ թե ցեղասպանության, այլ անզորության բարդույթի հետ: Իսկ դա իսկապես վտանգավոր է, որովհետև մի կողմից՝ առաջ կբերի հուսալքություն և անվստահություն սեփական ուժի հանդեպ, մյուս կողմից՝ ատելություն կամ նվազագույնը դավադրապաշտություն աշխարհի հանդեպ, և դրա հետևանքով մենք կարող ենք ինքներս մեզ թշնամացնել աշխարհի հետ: Աշխարհը, որը մենք կարիք ունենք դարձնելու մեզ դաշնակից, ոչ թե թշնամի՝ թե հայկական հարցում, թե ընդհանրապես մեր պետական ու ազգային այլ հարցերում, և մենք էլ դառնանք աշխարհի դաշնակիցը այլ պետությունների և ժողովուրդների համար կարևոր համամարդկային հարցերում՝ հումանիտար, իրավական, քաղաքական, տնտեսական: Դրա համար մենք պետք է դուրս գանք ակոսից՝ զոհի ակոսից, որպեսզի գտնենք նաև անզորության բարդույթի հաղթահարման նոր ուղիները:

Այդ առումով վերջին երկու տարիներին մենք արձանագրում ենք իսկապես դրական միտում: Հայաստանում և հայկական Սփյուռքում ավելի ու ավելի քննարկելի է դառնում այդ հարցն ինքնին, ավելի ու ավելի քննարկելի է դառնում հիշատակի օրն ինքնաբերաբար սգո օր չդարձնելու, այլ ըստ էության համապետական և համազգային աշխատանքի ու ջանքի օր դարձնելու անհրաժեշտությունը, հենց նույն հիշատակը՝ անմեղ զոհերի հիշատակը ավելի վառ պահելու և նրանց հոգիներին հանգստություն բերող պետական մի իրականություն ձևավորելու համար: Ավելի ու ավելի շատ են հնչում գնահատականները, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման լիարժեք գործընթացը ուղիղ համեմատական է լինելու նրան, թե ինչքանով լիարժեք պետականություն կլինի Հայաստանը: Լիարժեք իր արդիականությամբ, իր արդարությամբ, իրավականությամբ, մարդկային և պետական հարաբերությունների նորացող և շարունակաբար թարմացվող մշակույթով:

Մինչ այժմ մենք աշխարհին ներկայացել ենք Ցեղասպանությամբ, ներկայացել ենք տուժած լինելու և միաժամանակ աշխարհից մեր այդ ողբերգության համար ճանաչում ակնկալելու կեցվածքով: Այս տարիներին եղավ գուցե իր ձևակերպման մեջ փոքր-ինչ անպատեհ և գուցե վիրավորական, բայց բավական դիպուկ՝ ցավեցնելու աստիճան դիպուկ բնութագրում. Ցեղասպանությունը, այդ ոճրին ենթարկված լինելը դարձել է մեր ազգային բրենդը աշխարհում:

Մենք ունենք դա փոխելու խնդիր, աշխարհին նոր մտքով ներկայանալու, մեր միտքը և մեր քաղաքակրթական հիմքը բրենդավորելու խնդիր: Այլ կերպ ասած՝ մեզ հուզող խնդիրը աշխարհին լիարժեք կհուզի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք մեր իսկ առօրյայով դառնալ աշխարհի լիարժեք մաս, քաղաքակրթության լիարժեք մասնակից, բաղադրիչ, սահման: Մենք ոչ թե մեր խնդիրներով պետք է ձգտենք հուզել աշխարհին, այլ մեր առօրյա կյանքով՝ բոլոր ոլորտներում: Եվ երբ մենք մեր առօրյա կյանքով կարողանանք դառնալ աշխարհի լիարժեք մասնակից, դաշնակից՝ մեզ դաշնակից դարձնելով նաև առաջատար քաղաքակրթական աշխարհը, այդ դեպքում մեր խնդիրներն ինքնաբերաբար կդառնան աշխարհինը և կարժանանան համարժեք մոտեցումների իրենց լուծման հրամայականներով՝ լինի դա հայկական հարցը, թե այլ հարցեր, որոնք կանգնում են ցանկացած պետականության առաջ բոլոր ոլորտներում, որտեղ բավարար չէ միայն սեփական ջանքն ու եռանդը, և կա հավելյալ օժանդակության, դաշնակցային ձեռքի անհրաժեշտություն:

Իսկ աշխարհում ներկայումս փոխկապակցվածությունն ու տեխնոլոգիական առաջընթացն ունեն այնպիսի սահմաններ և դինամիկա, որ սեփական ջանք հասկացությունն ինքնին այլևս էապես ենթադրում է նաև դաշնակցային բաղադրիչ, այդ բաղադրիչն ապահովել կարողանալու ունակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում