Tuesday, 07 05 2024
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»

Իշխանության ծուռ, թե շիտակ հայելին

Խորհրդարանի ապրիլի 2-ի ընտրության պաշտոնական արդյունքից հետո փորձագիտական հանրության գնահատականների զգալի մասը կենտրոնացած է բնականաբար նոր խորհրդարանի վրա, խորհրդարանում նոր դասավորության կամ այսպես ասած նոր ստատուս-քվոյի վրա, որտեղ ներկայացված է չորս ուժ: Միևնույն ժամանակ, սակայն, հանրության աչքից կարծես թե «անարդարացիորեն» դուրս է մնում ընտրության այն հատվածը, որն այսպես ասած դուրս մնաց խորհրդարանից: Բանն այն է, որ խորհրդարանից դուրս էլ ձևավորվել է բավականին ուշագրավ մի ստատուս-քվո: Դուրս են մնացել ուժեր, որոնք տարիներ շարունակ հանդիսացել են հայաստանյան քաղաքական պալիտրայի հիմնական գույները, տարբեր կարգավիճակներով, տարբեր ճամբարներում:

Բոլոր այդ ուժերը, գրեթե առանց բացառության կամ եզակի բացառություններով, այս կամ այն կերպ հանդիսացել են նաև իշխանության ուղղակի, թե անուղղակի գործընկերը, կամ ավելի շուտ իշխանական համակարգի: Խոսքը մասնավորապես և ՀԱԿ-ի մասին է, և ՕՐՕ դաշինքում ընդգրկված ուժերի, և «Հայկական վերածննդի»: Ապրիլի 2-ից հետո ստեղծված իրավիճակում այդ «արտախորհրդարանական» ստատուս-քվոն, այնուհանդերձ, արժանի է ուշադրության՝ նկատի ունենալով այն իրավիճակը, որ ստեղծվել է խորհրդարանում կամ դրա մեծամասնությունը կազմող համակարգային երեք ուժերում՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք: Այստեղ ակնհայտ է, որ բավական մեծ անորոշություն է, անգամ չեն կարողանում հստակ սահմանել այն անձանց, որոնք պետք է վերցնեն մանդատները, չեն կարողանում որոշակիացնել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցերը:

Այս իրավիճակում, խորհրդարանից դուրս հայտնված ուժերը իշխանական համակարգի հետ այս կամ այն կերպ գործակցության իրենց «կենսափորձով» կարող են հանդիսանալ այսպես ասած հավասարակշռող այն ռեսուրսը, որի օգնությանը իշխանությունը կարող է դիմել ցանկացած պահի, երբ հարկ կլինի այսպես ասած՝ «դրսից տղա» բերելու տարբերակով ազդել ներքին գործընթացների վրա: Այս տեսանկյունից ուշագրավ է, որ խորհրդարանից դուրս են մնացել ուժեր, որոնք ինքնին, իհարկե, անկասկած, ունակ չեն որևէ լուրջ և էական քաղաքական ազդեցության, և այդ իմաստով, իրավացիորեն հանրության մոտ դիտարկվում են որպես «զորացրվածներ», բայց սրան զուգահեռ, նրանք այնպիսին են, որ իշխանության այսպես ասած թեթև հպումով կարող են որոշակի «սուբյեկտություն» ձեռք բերել և այդպիսով «ազդել» իշխանության համակարգի ներսում ուժերի հարաբերակցության և հարաբերությունների ընթացքի վրա: Իսկ որ նրանցից որևէ մեկը այդ թեթև հպումից ոչ միայն վատ չի զգա, այլ ապրիլի 2-ից հետո գուցե և կսպասի դրան, երևի թե կասկածից վեր է: Եվ այս տեսանկյունից է, որ արժե այդ ուժերին և դրանցում տեղի ունեցող կամ խմորվող, առաջին հայացքից այլևս ոչինչ չնշանակող գործընթացները, այնուամենայնիվ, պահել տեսադաշտում: Այդ, այսպես ասած արտախորհրդարանական դաշտը խորհրդարանական դաշտի հայելին է՝ ծուռ, թե շիտակ՝ տվյալ դեպքում էական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում