Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Երբ մեռնում է ընտրելու նյարդը

Թվում էր, որ միաժամանակ առավել զավեշտալի և առավել տխուր տեսարան, քան նախընտրական Հայաստանը, մեր երկրում պատկերացնել հնարավոր չէր: Բայց նախընտրական Հայաստանն անցավ, ընտրությունը եղավ, և հիմա հետընտրական Հայաստանն իր զավեշտալի և միաժամանակ տխուր պատկերով ակնհայտորեն գերազանցում է այն ամենին, ինչ մենք տեսանք նախընտրական կրկեսի ժամանակ: Եթե նախընտրական շրջանում ակրոբատների և ժանգլյորների էինք ականատես լինում, ներկայումս մենք տեսնում ենք պարզապես ծաղրածուների, ականատես ենք լինում պարզապես միմոսության: Այդ ամենով կարելի էր մի լավ զվարճանալ, հետևել, թե ինչպես են տարբեր, այսպես ասած, գաղափարական և արժեքային կողմնորոշում ունեցող խմբերը, անհատները և նախաձեռնությունները հարցեր պարզում միմյանց հետ` մոռացած երկրի գլխավոր պրոբլեմները, թե ինչպես են քաղաքական ուժերը իշխանությունն ու երկիրը կիսում միմյանց միջև` մոռացած հասարակական ու պետական կարևոր խնդիրները: Սակայն այդ ամենով զվարճանալու համար մենք էլ պետք է այդ խնդիրները մոռացած լինեինք, թուլանայինք և հաճույք ստանայինք ըստ էության սադոմազոխիստական այս իրավիճակից, եթե արտահայտվելու լինենք վերջին օրերի թեժ քննարկումների ոգով:

Եվ այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որն ունի բարոյահոգեբանական լրջագույն ճգնաժամի խնդիր, որն ունի մեծ թափ հավաքած, երկրորդ «շնչառությունը» ստացած արտագաղթի խնդիր, ժողովրդագրական տխուր պատկեր, որտեղ կամ բանակից կամ կամուրջներից անընդհատ ստացվում են ողբերգական տեղեկություններ, որտեղ աղքատությունը հասել է գրեթե 50 տոկոսի և թերևս աստիճանաբար ավելի է մեծանում, որը կանգնած է ինքնիշխանության կորստի լրջագույն վտանգի առաջ: Այս պայմաններում, թվում է, որ առաջին հերթին այդ երկրի իշխանությունը պետք է որ ձեռքը խփեր սեղանին և վերջ տար ավելորդ մտքերի և էներգիայի վատնմանը և այդ ամենն ուղղեր մեկ նպատակի՝ մշակել երկրում առկա այդ լրջագույն մարտահրավերների հանգուցալուծման արագ և օպտիմալ տարբերակներ, որպեսզի ներքին խնդիրները չկրկնապատկվեն արտաքին մարտահրավերների ծանրությամբ: Որևէ նորմալ երկրում առաջին հերթին հենց իշխանությունը պետք է շահագրգռված լինի այդ ամենով, որովհետև խնդիրների տապալման դեպքում պատասխանատվության ծանրությունը հենց իշխանության ուսերին է ընկնելու և իշխանությունն է ստիպված լինելու հատուցել անգործության կամ սխալի համար:

Բայց Հայաստանը հեռու է այդ առումով նորմալ երկիր համարվելուց, և այստեղ իշխանությունը նույնիսկ գոհ է, որ հասարակությունը գտել է թամաշաների առատ միջավայր և զբաղված է դրանով, քանի որ իշխանությունը Հայաստանում զուրկ է պատասխանատվության ոչ միայն զգացումից, այլ նաև ինստիտուտից ընդհանրապես: Հայաստանում չկա պատասխանատվության ինստիտուտ, և անպատասխանատվության այդ մթնոլորտը լիուլի հնարավորություն է տալիս ամենաթեթև հնարավորության դեպքում անգամ հասարակությանը ենթարկել քարոզչական մանիպուլյացիաների: Եվ սա ևս մի լրջագույն խնդիր, մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ ասենք` ցանկացած քիչ թե շատ ազդեցիկ մեկը կարող է Հայաստանում քարոզչական մանիպուլյացիայի դիմել և հանրությանն ուղղորդել այնտեղ, ուր ինքն է ուզում: Այլ կերպ ասած` մենք ունենք հասարակություն, որն այսօր չի կարողանում ընտրել, թե ինչն է իր համար ամենակարևորը: Իսկ դա պատճառն է այն բանի, որ տարիներ շարունակ կեղծելով ընտրությունները, հասարակության գիտակցության մեջ իշխանական էլիտա կոչվածները ընդհանրապես սպանել են ընտրելու կարողությունը: Եվ այսօր նույնիսկ հասարակական էլիտաները կանգնած են ընտրության դժվարության առաջ և չեն կարողանում ընտրել կարևորի և կարևորագույնի միջև, կանխելով քարոզչական մանիպուլյացիայի հնարավորությունները: Ներկայիս ամբողջ թամաշան վկայում է, որ Հայաստանի հասարակությունը կորցրել է ընտրելու նյարդը, իսկ դա ամենավտանգավորներից մեկն է, որ կարող է տեղի ունենալ ցանկացած պետության և հասարակության հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում