Saturday, 18 07 2026
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ

Երևանում առևանգել են «ՍՎՍ Դայմոնդ» ՍՊԸ տնօրենին ու սպանելու սպառնալիքով պահանջել $120,000 և Touareg ավտոմեքենա

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ռոբերտ Մարտիրոսյանի և Արմեն Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Ամբաստանյալները մեղադրվել են նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով մարդու առևանգման, նրանից շորթում կատարելու համար:

Տուժողը՝ Վահրամ Ս.-ն, զբաղվում է ադամանդների ներկրմամբ ու վաճառքով: Նա Երևանի Խորենացում փողոցում գործող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ադամանդե քարերի առուվաճառքով զբաղվող «ՍՎՍ Դայմոնդ» ՍՊԸ տնօրենն է:

Որպես նրա առևանգումը կազմակերպած ու իրականացրած գլխավոր գործող անձ՝ մեղադրվում է նաև նախկին գործընկեր Գագիկ Մ.-ն, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ:

Վահրամ Ս.-ն ադամանդների ներկրումով զբաղվող ֆիրման բացել է 2013 թվականին, ադամանդներ ներկրում է Էմիրաթներից ու Հնդկաստանից:

Դատարանում տուժողը հայտնել է, թե ամբաստանյալներից՝ Ռոբերտին ճանաչել է, նրա հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ, իսկ Արմենին ճանաչել է դեպքի բերումով:

2014 թվականից, չկարողանալով մերժել Գագիկ Մ.-ի ու նրա ընտանիքի խնդրանքները՝ նրան ներգրավել է ադամանդե քարերի ներկրման բիզնեսի մեջ:

Մի քանի անգամ Վահրամը Գագիկին ադամանդե քարեր է տվել, նա վաճառել, գումարը հանձնել է Վահրամին:

Վերջինս իր հետ Էմիրաթներ ու Հնդկաստան է տարել Գագիկին, իր անունով, իր կապերը օգտագործելով, պայմանագրով վերցրել է  ադամանդե քարեր, տվել է Գագիկին, որ վաճառի:

Գագիկն աստիճանաբար պարտքեր է կուտակել:

Վահրամը սկսել է Գագիկին ավելի քիչ ապրանք տալ, հետը չէր տանում արտերկիր, ավելի հաճախ էր պահանջում պարտքերի մարում: «Ասում էի՝ սենց չի կարող շարունակվել, պիտի փակվես… 2015 թվականի հունիսի կեսերին մեր մեջ խոսակցություն եղավ, ասի՝ լավ չես աշխատում, պետք է գումարները վերադարձնես… Նա արդեն ինձ 50  հազար դոլար պարտք էր: Ասել էր՝ կտամ…»:

2015 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 12-ն անց 40-ին Վահրամին զանգել է Ռոբերտը, ասել է, թե գումար են ուղարկել՝ մոտ 12 հազար դոլար, որ Գագիկը պարտքի մի մասը մարի:

Մոտ 40 րոպե անց Ռոբերտը նորից է զանգել ու պայմանավորվել է Վահրամի հետ հանդիպել Խորենացու փողոցում՝ ոսկու շուկայի մոտ:

Վահրամն այնտեղ գնալով՝ տեսել է Գագիկի մեքենան: Գագիկն ասել է, թե գումարը ստանալու համար պետք է մեկնեն Աբովյան, քանի որ գումարը, իբր, ռուսական ռուբլիով է ուղարկվել, իսկ Աբովյանի բանկում  ծանոթ կա, ով շահավետ փոխարժեքով կարող փոխանակում կատարել:

Վահրամը ոչինչ չի կասկածել: Նստել է առջևի նստատեղին: Գագիկն ասել է՝ Ռուբոն գա ու գնանք:

Ռոբերտը դուրս է եկել ոսկու շուկայից, նստել է մեքենայի հետևի նստատեղին: Շարժվել են դեպի Աբովյան:

«Շանգրիլա»-ի մոտ Գագիկը ցույց է տվել, թե ուզում է զանգել, բայց, իբր, հեռախոսի մեջ գումար չկա: Ռուբոն ասել է, թե իր հեռախոսի մեջ էլ գումար չկա:

Վահրամը ոչինչ չկասկածելով՝ իր հեռախոսի բլոկը հանել ու հեռախոսը տվել է Գագիկին, որ զանգի: Գագիկը զանգել, ինչ-որ մեկի հետ խոսել է, հետո անջատել է Վահրամի հեռախոսը ու գցել է մեքենայի «կարկմանչիկը», ապա «գազ է տվել» ու արագացրել է մեքենայի ընթացքը:

Վահրամի անհանգստությանն ի պատասխան՝ Գագիկն ասել է, թե գնում են «լավ տղերքի մոտ»:

Վահրամը պահանջել է, որ Գագիկը մեքենան աջ քաշի ու կանգնի: Ասել է, թե այդ դեպքում ինքը կմոռանա տեղի ունեցածը, տաքսիով կվերադառնա Երևան: Գագիկը պատասխանել է. «Արդեն ուշ է»: Գագիկը Վահրամին զարմացրել է՝ ասելով, թե նա է իրեն պարտք: Ու եթե այդ «պարտքը» չտա, նրա աներ Ուզբոն ու Ռուբոն կգնան «լավ տղերքի մոտ» ու կասեն, որ Վահրամը Ուզբոյից 200 հազար դոլար է վերցրել ու չի տալիս:

Գագիկը խորհուրդ է տվել, որ Վահրամը լսի իր խորհուրդը, մտածի ընտանիքի, բիզնեսի անվտանգության մասին:

Երբ Վահրամը փորձել է նրան համոզել, որ հետ կանգնի սխալ քայլից, Գագիկը, ըստ Վահրամի, բարձրացրել է շորը ու կողքին ամրացված դանակ է ցույց տվել ու ասել է. «Մի բան խոսաս՝ դանակը սիրտդ կմտցնեմ»:

Հրազդանի մոտակայքում, ըստ Վահրամի, ինքը համոզել է, որ ավելի լավ կլինի երկուսով առանձին խոսեն: Գագիկը կանգնեցրել է մեքենան, Ռոբերտն իջել ու նստել է հետևից եկող «Սեդանը», ինչից Վահրամը հասկացել է, որ իրենց հետևողներ կան, ու ինքը վտանգավոր իրավիճակում է հայտնվել: Նման պայմաններում նա վտանգավոր է համարել փախուստի դիմելը, քանի որ չգիտեր՝ հետևից եկող մեքենայի մեջ քանի՞ հոգի կային, ովքե՞ր էին, ինքն էլ չէր կարող Հրազդանի դաշտերում վազել ու օգնություն խնդրել…

Հասել են Սևան:

Լճափին մի չաշխատող օբյեկտի մոտ կանգ են առել: Այնտեղ նրանց դիմավորել են Ռոբերտը, Արմենը ու ևս երկու հոգի, ովքեր իրենց հեռու են պահել, բայց ներկա էին:

Որոշ ժամանակ Վահրամը շարունակել է համոզել Գագիկին, որ հիմարություն  չանի: Նա պատասխանել է՝ չէ:

Գագիկը, ըստ Վահրամի, պահանջել է… 100 հազար դոլար: Վահրամը զարմացել ու ասել է, որ Գագիկն է իրեն 50 հազար դոլար պարտք, բայց Գագիկն ասել է, թե Վահրամը նրան երկու տարի առաջ համոզել է՝ լավ աշխատելու դեպքում երկու տարում 100 հազար դոլար կունենա: Գագիկն ասել է Վահրամին՝ դու ես ինձ 100 հազար դոլար խոստացել, ուրեմն էդքան պարտք ես ինձ…

Հետո Գագիկը Վահրամից պահանջել է նաև «Տուառեգ» մեքենան…

Վահրամն ասել է, թե 100 հազար դոլար չունի, մեքենան էլ չի տա: Գագիկը ասել է՝ էդ գումարի քարեր տուր:

Վահրամն ասել է՝ 100 հազար դոլարի քար չունեմ, նոր պիտի հանդիպեմ հնդիկներին, որ ապրանք ստանամ…

Վահրամը մտածել է՝ ժամանակ շահի, մինչև հասկանա, թե ինչ է կատարվում: Բայց Գագիկը, ըստ Վահրամի, ներվային շարժումներ է արել, ասել է՝ եթե Վահրամն իրեն 100 հազար դոլարի քար տա, ինքը դրանք ավելի էժան պիտի վաճառի, հետևաբար Վահրամն իրեն տալիք է… 150 հազար դոլարի ադամանդե քար: «Էս ի՞նչ ես անում»,- բացականչել է Վահրամը: Գագիկն ասել է. «Լավ, 120 հազար դոլարի քար կտաս, գործ անող մարդիկ ենք…»:

Երկուսուկես ժամ մնացել են Սևանում, ի վերջո Վահրամն առերևույթ համաձայնել է: Գագիկն ասել է Վահրամին. «Խելացի տղա ես, քեզ պրոբլեմների մեջ գցեցիր»:  Վերադարձել են Երևան, վերադարձրել են Վահրամի հեռախոսը:

Ճանապարհին, ըստ Վահրամի՝ Գագիկը սպառնացել է. «Ազգուտակով բռնել կտամ, քեզ կկործանեմ…»:

Վահրամի ցուցմունքի համաձայն՝ մեկ օր է անցել, մինչև ինքն ուշքի է եկել: Ծանոթ ուներ, որ աշխատում էր ԱԱԾ-ում: Հանդիպել ու պատմել է գլխին եկածը: Երկու օր հետո ծանոթի հետ գնացել է ԱԱԾ Էրեբունու բաժին: Այնտեղ ասել են, թե Վահրամն իր ասածները չի կարողանա ապացուցել, հետևաբար պիտի շարունակի «խաղալ»:

Գագիկը պարբերաբար զանգել է Վահրամին ու զգուշացրել է, որ նա «ուրիշ քայլեր» չձեռնարկի:

Օգոստոսի 12-ին Վահրամը Գագիկի հետ մեկնել է Դուբայ՝ ադամանդե քարեր ձեռք բերելու: Միայն թե Վահրամի գործողությունները մշակված էին ԱԱԾ-ում: Վահրամը ադամանդե քարերի մեծ մասը պիտի փոստով ստանար: Գագիկը, ըստ Վահրամի, իրեն շատ ինքնավստահ էր զգում, էնտեղ «թանկուէժան էր անում»…

Օգոստոսի 22-ին Վահրամը հաղորդում է տվել Գագիկի ու նրա ընկերների կողմից իրեն շահադիտական դրդումներով առևանգելու վերաբերյալ:

Սեպտեմբերի սկզբին Վահրամին զանգել ու նրա հետ հանդիպել է Ռոբերտ Մարտիրոսյանը, ասել է, թե ինքը Վահրամի թշնամին  չէ, Գագիկից վախենալով է նրա հետ եղել:

Վահրամը հաղորդագրություններ է ստացել Գագիկից ու նրա մերձավորներից՝ դու քցող ես, փախնում-միլիցեքի հետևում ես պախկվում…

Դատարանում տուժողը հիմնականում խոսել է Գագիկ Մ.-ի՝ իր դեմ կատարած գործողություններից, իսկ ամբաստանյալի աթոռին նստած Ռոբերտն ու Արմենը ներկայացվում էին անկարևոր դերերում: Կոնկրետ ամբաստանյալներ Ռոբերտի ու Արմենի գործողությունների մասին Վահրամ Ս.-ն դատարանում ասել է, թե Ռոբերտը առանձնապես լուրջ դերակատարում չի ունեցել, նա Սևանում գլուխը շարժելով դեսուդեն էր գնում, հաստատում էր Գագիկի ասածները: Արմենն էլ ասում էր՝ խոսք ես տվել, ուրեմն պարտք ես:

Ռոբերտը, ըստ Վահրամի, ցանկանում էր Գագիկի աչքին լավ երևալ: Ռոբերտը Վահրամի սանիկի ընկերն էր, նա էլ էր Վահրամին «քավոր»  ասում: Գագիկն անընդհատ Վահրամին ասում էր, թե նա իր երեխաների կնքահայրն է լինելու, միայն թե Վահրամն անընդհատ ձգձգում էր, ինչ-որ բան կար, որ նրան կասկածելի էր թվում Գագիկի գործողություններում…

«Ես բողոք ունեմ Գագիկի կազմակերպած ամեն ինչի դեմ: Դատարանը թող որոշի՝ամբաստանյալներից  ամեն մեկը ինչ մեղք ունի»,- դատարանում ասել է Վահրամը՝ պատասխանելով հարցին՝ բողոք ունի՞ տուժողը ամբաստանյալների դեմ:

Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արմեն Գրիգորյանը իրենց մեղավոր չեն ճանաչել, հայտնել են, թե Վահրամին չեն առևանգել, չեն սպառնացել, բջջային հեռախոսը չեն վերցրել, 50 հազար դոլար պարտքը զիջելու պահանջ չեն ներկայացրել: Իրենք գնացել են Սևան՝ ձուկ ուտելու…

Ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել շորթման ու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով: Ռոբերտ Մարտիրոսյանը վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 25-ից:

Արմեն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մայիսի 26-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալների շահերի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում