Ալեք Բոլդուինի և Քիմ Բեսինջերի դուստրը շարունակում է տարբեր հրատարակչություններին տված հարցազրույցներում պատմել իր մասին: Այս անգամ սկսնակ մոդելի հետ մոտիկից ծանոթանալու հնարավորություն է տվել DuJour Magazine-ը, փոխանցում է spletnik.ru-ն:
Լրագրողի հետ զրույցում աղջիկը խոստովանել է, որ նախկինում մտածել է, թե մոդելային բիզնեսով զբաղվելը հեշտ է. «Ես մոտ երկու տարի առաջ եմ որոշել մոդել դառնալ: Մինչև համապատասխան գործակալի հետ աշխատելը, ստիպված եմ եղել շատերի հետ աշխատել: Անկեղծ ասած՝ մոդել լինելն ավելի բարդ է, քան ես կարծում էի: Այս մասնագիտությունը շատ ջանքեր է պահանջում: Մյուս կողմից՝ դրա շնորհիվ հիանալի մարդկանց հետ ես ծանոթանում»:
Չնայած աղջկա մոդելային կարիերան այժմ նոր թափ է առնում՝ նա ընդգծում է, որ իր վերջնական նպատակը կինոն է:
«Ես ցանկանում եմ դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր լինել: Ահա այն, ինչին ես ձգտում եմ: Ես սիրում եմ կադրում լինել, ինչպես և տեսախցիկի առջև։ Վաղ հասակից սիրել եմ մարդկանց ցնցել, իսկ ծնողներիս մասնակցությամբ ֆիլմերը դիտելիս միշտ երազել եմ նրանց տեղում լինել: Հիանալի կլիներ կատակերգությունում նկարահանվել կամ որևէ դասական վեպի էկրանավորման մեջ»,- ասել է նա:
Այրլենդի սիրած դերասաններն են Քլո Մորեցը և Ջեք Նիքոլսոնը:
Հարցազրույցի վերջում Այրլենդը սկսնակ մոդելներին և դերասաններին խորհուրդ է տվել ավելի քիչ ուշադրություն դարձնել իրենց հասցեին հնչած քննադատություններին:
Հուսանք, որ DuJour Magazine-ի համար արված նոր ֆոտոշարքը դիտելիուց հետո աղջկա քննադատների թիվը կնվազի, իսկ երկրպագուներինն, ընդհակառակը, կավելանա:









































