Sunday, 12 07 2026
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը

ՀՀ ԿԸՀ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումն՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովը՝ մինչև ընտրությունների արդյունքն երի ամփոփման վերաբերյալ որոշում կայացնելը պետք է քննի դաշինքի ներկայացրած դիմումը և որոշման մեջ ամրագրի նաև դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը: «Դիմումը բաղկացած է 121 էջից,  պարունակում է 21 բաժիններ, որոնցում ներկայացված են իրավական դիրքորոշումներ, փաստական հանգամանքներ, որոնք բերվել են դիմումով ներկայացվող  պահանջները հիմնավորելու նպատակով»,- նշեց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ իրենք ծանոթացել են դիմումում առկա բոլոր փաստական և իրավական հիմքերին, բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրվել են հանձնաժողովի անդամների կողմից: Դիմումը ԿԸՀ է ներկայացված օրենքով սահմանված ժամկետներում՝ 2017թ. ապրիլի 7-ին:

Այնուհետև ԿԸՀ նախագահը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից լիազորված, «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին հնարավորություն տվեց մեկ ժամվա ընթացքում ներկայացնել դիմումը: Տիգրան Եգորյանը նիստի ընթացքում ներկայացրեց միջնորդություն՝ դիմումում ներկայացված փաստական հանգամանքներում լրացումներ կատարելու վերաբերյալ: ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը՝ որպես հիմնավորում ներկայացնելով այն հանգամանքը, որ փաստական հանգամանքները պետք է ներկայացվեն օրենքով սահմանված ժամկետներում, քանի որ դիմումի քննության ժամկետները սահմանափակ են:

Եգորյանի կողմից դիմումը ներկայացնելուց հետո ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ որոշումն՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների վերաբերյալ, որում ներառված էր նաև հանձնաժողովի որոշումը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի մասին: ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն պայմանով, որ թույլ տրված խախտումները թույլ չեն տալիս պարզել ընտրությունների արդյունքները, երբ արձանագրված խախտումները կարող են կասկածի տակ դնել արդյունքները: «Օրենքը չի սահմանում խախտուmների քանակ կամ տեսակ, որոնց առկայությունը հիմք կհանդիսանա ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Որևէ ընտրատեղամասում եղած  խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ մյուս տեղամասերում նմանատիպ խախտումների վերաբերյալ ենթադրություններ անելու համար: Ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների կամ կուսակցությունների ստացած ձայների քանակի  վրա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումին՝ Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ դիմումում առկա են խախտումների վերաբերյալ դիտարկումներ միայն ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 13 տոկոսի վերաբերյալ: «Դիմումում որոշ դեպքերում հստակ նշված չեն տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ դատողություններ են անում, մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, իսկ մի քանի տասնյակ փաստական տվյալներ վկայում են ոչ թե խախտման առկայության, այլ դրա բացակայության մասին: Դիմումին կից ներկայացված չէ որևէ պատշաճ ապացույց: Այն զուրկ է իրավական հիմնավորումներից»,- ընդգծեց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ներկայացված դիմումը հիմնազուրկ է, իսկ դրանով վկայակոչված դատողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում