Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ապրիլի 18-ին կկայանա Վանաձորի ավագանու հերթական նիստը. Քվորումի խնդիր այլևս չկա

Ապրիլի 18-ին Վանաձորում նախատեսված է ավագանու նիստ, որը, անկախ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի ու ՀՎԿ անդամների մասնակցությունից, կրկին կայանալու է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին առանց ավագանու բոլոր անդամների քաղաքապետը նիստ էր գումարել և առանց քվորում ապահովելու մի շարք հարցեր էր քննարկել ու անցկացրել: «Լուսավոր Հայաստանը» քաղաքապետի գործողությունները որակեց որպես ապօրինի, հետևաբար կայացած նիստը և ընդունված որոշումները ևս ապօրինի էին: «Իրենք առանց մեծամասնության որոշումներ էին ընդունել, որը ոչ մի կերպ իրավազոր համարվել չի կարող»,- մեզ հետ զրույցում ասել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը:

Մամիկոն Ասլանյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի ապօրինի քայլ չի արել: ՏԻՄ նոր օրենքի 64 հոդվածը իրեն տալիս է նիստ գումարելու հնարավորություն: «Իմ գործողությունները լիովին իրավաչափ են: Որևէ մեկը չի կարող պնդել կամ ապացուցել, որ իմ գործողությունները ապօրինի են: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքով քվորում կար: 64 հոդվածում հստակ նշված է, որ հնարավոր է նիստ գումարել: Այդ գլխում հստակ նշված է Վանաձոր և Գյումրի քաղաքների նիստերի գումարման առանձնահատկությունները, այստեղ՝ 64 հոդվածում առկա կետերը սահմանում են նիստի իրավազորության պայմանները և որոշումներ ընդունելու պայմանները»,- ասաց քաղաքապետը:

Մեր դիտարկմանը, թե այդ ինչ հրատապ հարցեր կային, որ անհրաժեշտություն առաջացավ արտահերթ նիստ գումարելու, Մամիկոն Ասլանյանը նկատեց. «Ոչ մի խնդիր չկար, պարզապես, եթե նախորդ նիստին հաջորդ նիստի օրը չի որոշվում, նիստը գումարում են արտահերթով: Այսինքն՝ մենք պարտավոր էինք մարտ ամսվա համար նիստ գումարել: Բազմաթիվ հարցեր կային, որոնք մենք կայացած նիստով անցկացրինք, կան հարցեր, որոնք օրակարգային են և կքննարկվեն հաջորդ նիստին: Այսուհետ մենք քվորումի հետ կապված խնդիր չենք ունենալու, և նիստերը կայանալու են»,- ասաց քաղաքապետը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի հիմնավորումները միանշանակ չեն: Մինչ քաղաքապետի կողմից մատնանշված 64 հոդվածին հասնելը կա մեկ այլ հոդված, որը սահմանում է, որ նիստն իրավազոր է, եթե օրենքով սահմանված թվի կեսից ավելին ներկա են նիստին: «Օրենքը նույն օրենքի մեջ է, տարբեր կետերով, որտեղ երբ խոսք է գնում որոշումներ կայացնելու մասին, հստակ սահմանվում է, որ նիստի համար իրավազոր 50+1 տոկոսը այս դեպքում 17 հոգին է: 17 հոգու մեջ 9 հոգով որոշում կայացնելը մեծամասնություն է: Իրենք հիմա հենց սրա վրա են հղում կատարում, ասում են, որ 9 հոգին բավարար է, որպեսզի նիստ անեն: Իրենք էլ օգտվում են օրենքի տարընթերցումից, հակասությունից: Մի կետի վրա հղում կատարելով՝ անտեսում են մյուսը՝ իրենց համար հիմնավորում գտնելով»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ քաղաքապետի վախը և խուճապը իրականում պայմանավորված է նրանով, որ օրենքով սահմանված կարգով եթե ավագանին 6 ամիս շարունակ նիստ չի գումարում ավագանու կողմից նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով, ապա 6 ամիս հետո ավագանու լիազորությունները դադարեցվում են, և նշանակվում են նոր ընտրություններ: « Դրա համար էլ իրենք դրանից խուսափելու համար ամեն ինչ արեցին, որ նիստի պես մի բան գումարեն, որպեսզի ավագանու լիազորությունները չդադարեցվեն, և նոր ընտրություններ չանցկացվեն: Իրենք մայիսի 31-ի ապօրինի նիստով լղոզեցին դա»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում