ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ անդամ մյուս երկրները «զգաստացել են»:
«Երբ դա տեղի ունեցավ, ես կարող էի մտածել, որ ավելի շատ (երկրներ) կհետևեն, բայց իսկապես կարծում եմ, որ ԵՄ-ն իրեն կարգի է բերում»,- պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին՝ արդյոք մյուս երկրները կարող էին հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին:
Թրամփը նաև նշել է, որ «հավատում է դաշինքներին, հարաբերություններին և գործընկերությանը»: «Սակայն դաշինքները ոչ միշտ են մեզ համար բավականաչափ լավ աշխատել»,- հավելել է նա:










































