Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Մոսկվան այս ընտրություններում կուսակցական նախասիրություններ չունի․ Մոդեստ Կոլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

– Պարոն Կոլերով, Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Որքանո՞վ է Մոսկվան հետաքրքրված այդ ընտրություններով։ Կա մի այսպիսի տեսակետ՝ Սերժ Սարգսյանը ընդունելի և հարմար գործընկեր է Մոսկվայի համար, և Մոսկվան չի ցանկանա այստեղ իշխանություն փոխել։

– Ես այդ հարցին կարճ կպատասխանեմ՝ Մոսկվայում, համենայնդեպս՝ այս ընտրություններում, չկան  կուսակցական նախասիրություններ։ Այդքանը կարող եմ ասել։

Ընտրություններին մասնակցող ուժերից երկուսը բավականին կոշտ են արտահայտվում Ռուսաստանի հետ  ունեցած մեր հարաբերությունների մասին՝ ընդհուպ մինչև դրվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ։ Դա ամրագրված է նաև այդ ուժերի նախընտրական ծրագրերում։ Մոսկվան սրան ինչպե՞ս է նայում։

– Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, Տիգրան Սարգսյանը, ով այժմ ներկայացնում է Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և ղեկավարում է այդ հանձնաժողովը,  բազմիցս խոսել են, թե ինչ օգուտներ է տալիս ԵԱՏՄ-ն Հայաստանին։ Եթե Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը փոխվի, ապա դա Հայաստանի ներքին խնդիրն է։

– Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համագործակցության նոր փաստաթուղթ, որը, հավանական  է,  կստորագրվի  ընտրություններից հետո։ Սա ինչ-որ կերպ անհանգստացնո՞ւմ է Մոսկվային։

Դուք նկատի ունեք այն փաստաթուղթը, որը պետք է փոխարինի Եվրաասոցացման համաձայնագրի՞ն։

Այո։

– Հետաքրքրում է միայն այնքանով, որքանով այն կհակասի Եվրասիական տնտեսական միությանը։ Պետք է նայել, թե այն ինչպես է աշխատելու, որովհետև Եվրաասոցացման համաձայնագիրն ուղղակիրեն հակասում էր ամենաքիչը Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

– Այնուամենայնիվ՝ Հայաստանում փորձագիտական և քաղաքական շրջանակներում կա մտավախություն, որ Մոսկվան կարող է վերջին պահին նորից թույլ չտալ Հայաստանին ստորագրել  համաձայնագիրը՝ ճիշտ այնպես, ինչպես 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։

– 2013 թվականի այն որոշումը, որ Հայաստանը չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ընդունել է հենց Հայաստանը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը լավ արեց, որ չստորագրեց այդ համաձայնագիրը։ Առաջին պատճառն այն է, որ Հայաստանի պաշտպանողական քաղաքականությունը այդ համաձայնագրով տրվելու էր Բրյուսելին։ Եվ երկրորդ, որն ամենակարևորն է, այդ համաձայնագիրը ստիպելու էր Հայաստանին ճանաչել հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ Հայաստանին ստիպելու էր հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։ Հիմա էլ Հայաստանն ինքն է որոշում կայացնելու, Ռուսաստանը այդ որոշման հետ առնչություն չունի։

– Պարոն Կոլերով, Դուք նշեցիք, որ Մոսկվան այս ընտրություններում չունի կուսակցական նախասիրություններ, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ Մոսկվային անհրաժե՞շտ է, որ Հայաստանի խորհրդարանում  լինի նաև պրոռուսական ընդդիմություն, որը ինչպես 2013-ից հետո, այնպես էլ հետագայում կպաշտպանի իշխանությունների պրոռուսական քաղաքականությունը։

– Իսկ ո՞վ է հիմա առաջադրվածներից պրոռուսական ընդդիմություն։

– Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը։ Կարծես բոլորը՝ բացի երկուսից։

Ես ինչ եմ ուզում ասել։ Հենց այդ տերմինը՝ պրոռուսական ընդդիմություն, սխալ է։  Հայաստանի մասով Ռուսաստանում այդպիսի տերմին գոյություն չունի։ Դա հայկական հայտնագործություն է։ Ռուսաստանում այդ հարցն ակտուալ չէ։

– Որովհետև Հայաստանն այլևս այդչափ կարևոր չէ՞ Ռուսաստանի համար։

– Որովհետև Ռուսաստանը օգնում է Հայաստանին ամբողջապես և ոչ առանձին որևէ քաղաքական ուժի։ Մոտ 3 միլիոն հայերը, որ ապրում են Ռուսաստանում, որևէ կուսակցության անդամ չեն։ Հետևաբար այդպիսի ձևակերպումները սխալ են։

– Պարոն Կոլերով, Դուք հավանաբար ծանոթ եք ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աղմկահարույց ձերբակալությանը։ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Վրաստանի տարածքով ռուսական զինտեխնիկա է տեղափոխվում Հայաստան. հենց այդ օրն էլ Բաբայանը ձերբակալվեց Հայաստան ապօրինի ճանապարհով  բավականին վտանգավոր զինատեսակներ ներկրելու մեղադրանքով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միջադեպը։

Ես կարող եմ ասել միայն հետևյալը՝ ինֆորմացիան, որ Վրաստանի սահմանով Հայաստան ռուսական զենք է տեղափոխվել, վրացական քաղաքական ուժերից մեկի ինֆորմացիան էր։ Բայց այդ ինֆորմացիան անմիջապես հերքվեց Վրաստանի իշխանությունների կողմից։ Դա պարզապես մի մեծ սուտ ու կեղծիք է։ Ասեմ ավելին՝ պետք է առնվազն հիմար լինել՝ մտածելու համար, թե Ռուսաստանին պետք է Հայաստան զենք տեղափոխել Վրաստանով՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը Գյումրիում ռազմաբազա ունի։ Հետևաբար կասեմ միայն, որ դա մի մեծ կեղծիք է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում