Thursday, 02 05 2024
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը

Ընտրարշավի տապալվող գիծը

Խորհրդարանի ընտրության ներկայիս քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն գերակայում է սոցիալական թեման, ինչը միանգամայն բնական է: Աղքատության եւ գրեթե սովի մատնված հասարակության մեջ այլ թեմա հազիվ թե գերակայեր, եւ իրավունքի ու արդարության խնդիրն անգամ ի զորու չէ սոցիալական թեման դուրս մղել օրակարգի առաջին կետից:

Այդ տեսանկյունից, բնական է, որ կուսակցություններն ու գործիչները հանդես են գալիս առավելապես այդ դիրքերից եւ խոստանում են աշխատատեղեր, աշխատավարձերի եւ նպաստների, թոշակների բարձրացում, խոստանում են քիչ հարկեր փոքր եւ միջին բիզնեսի համար, խոստանում են ստվերային տնտեսության դեմ պայքար: Սակայն, այդ ամենից բացի, պետք է թերեւս ընդունել, որ պետությունն ունի նաեւ այլ կարեւոր խնդիրներ, որոնք անկախ ամեն ինչից պահանջում են իրենց լուծումը եւ առավել եւս Հայաստանի պարագայում խիստ հրատապ են՝ նկատի ունենալով անկախության գրեթե մսխված քսան տարիները, նկատի ունենալով բազմաթիվ բաց թողնված հնարավորությունները, որոնք ներկայումս, ըստ էության, պետությունը հասցրել են ճակատագրական մի սահմանագծի, որից այն կողմ իսկապես լուրջ մարտահրավերներ են:

Այդ պայմաններում, սոցիալական խնդիրների բարձրաձայնմանը զուգահեռ, բնակչությանը կենսամակարդակի հետ կապված խոստումներ շռայլելուն զուգահեռ, քաղաքական ուժերը, թերևս, պետք է նաեւ առաջարկեն առավել գլոբալ պետական խնդիրների վերաբերյալ մոտեցումների, լուծումների փաթեթներ, որովհետեւ ոչ մի օգուտ չկա, եթե պետության մեջ լուծվում են սոցիալական խնդիրները, սակայն պետությունն ինքը կանգնում է գլոբալ իրողությունների հետ կապված խորը փակուղում: Ի վերջո, պետական քաղաքականությունը, պետական կյանքը մի ամբողջություն է եւ այդ ամբողջության մեջ չեն լինում կարեւոր եւ երկրորդական ներքին ու արտաքին, սոցիալական եւ քաղաքական, իրավական ու մշակութային խնդիրներ: Ընտրական փուլերը, առավել եւս ճակատագրական ընտրական փուլերը հենց նրա համար են, որ քաղաքական ուժերը հասարակությանը ներկայացնեն ամբողջական պատկերացումներ եւ տեսլականներ երկրի ապագայի նկատմամբ, ներկայացնեն, թե ինչպես են առաջարկում ապրել թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհում:

Այդ տեսանկյունից նկատելի է, որ խորհրդարանի ընտրությանը, այսպես ասած, դատարկություն է՝ գաղափարների ու մոտեցումների, ռացիոնալ կողմնորոշիչների դատարկություն: Հասարակությանը չեն մատուցվում արտաքին քաղաքական գաղափարներ, չեն մատուցվում արժեքներ, որոնցով պետք է ապրի երկիրը տարածաշրջանում, որոնց վրա պետք է կառուցվեն Հայաստանի մրցակցային առավելությունները, որոնց վրա պետք է բազավորվի մեր պետական գործելաոճը աշխարհում, մեր հասարակական դերը, առաքելությունը տարածաշրջանում եւ աշխարհում: Դրա վերաբերյալ քննարկումներ գրեթե չկան, քաղաքական ուժերը խիստ սահմանափակ են այդ մասին դատողություններում, գերադասում են այդ թեմային անդրադառնալ ընդհանուր ֆրազոլոգիայի, ընդունված կարծրատիպերի եւ բառապաշարի շրջանակներում, մնալ առավելապես հռչակագրային դիրքերում: Տպավորություն է, որ քաղաքական ուժերը կամ վախենում են անկեղծանալ այդ թեմայով, մտահոգություն ունենալով հարուցել Ռուսաստանի քենը եւ զայրույթը, կամ էլ պարզապես չկան պատկերացումներ, արտաքին քաղաքական հայեցակարգեր, ու պարզապես քաղաքական ուժերի երեւակայությունը չի բավարարում հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդրի, այսպես ասած, մինչ այժմ ընդունված ավանդական մոտեցումների տիրույթից դուրս գալու եւ հասարակությանը նույնիսկ այդ հարցերում նոր մոտեցումներ ու թարմ գաղափարներ առաջարկելու համար:

Իհարկե, այստեղ կա այն հանգամանքը, որ սոցիալական խնդիրների ծանրության տակ կքած հասարակությանը այդ մեծ-մեծ թեմաները չեն հետաքրքրում: Իհարկե, թեև, անշուշտ, այդ պնդումը հարաբերական է, քանի որ կարելի է անցնել բակերով եւ բնակչության հավաքների այլ՝ այսպես ասած բակային-առօրյա տարածքներով ու ականատես լինել լրջագույն քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերի մասին հետաքրքիր զրույցների, ինչը վկայում է, որ անգամ սոցիալական ծանր խնդիրների պայմաններում Հայաստանի հասարակության մի զգալի հատված մեծապես հետաքրքրված է նաեւ առավել լայն քաղաքական կոնտեքստով եւ պատրաստ է լինել քաղաքական տեքստի ընթերցող կամ ունկնդիր, բանավեճի ականատես եւ գնահատող: Հետեւաբար, այն, որ բնակչությունը սոցիալական լրջագույն մարտահրավերներով է տարված եւ չունի այլ բան լսելու ցանկություն, քաղաքական ուժերի համար կարող է լինել ընդամենը անհաջող արդարացում: Բնակչությունը կլսի, նույնիսկ կներգրավվի քննարկումներին, եթե լինեն նախաձեռնողներ, եթե լինեն ուժեր, որոնք կգնան այդ քննարկումների դաշտում խաղալու, կմտնեն այդ դիսկուրսի շրջանակի մեջ:

Մյուս կողմից՝ եթե անգամ հասարակության մի զգալի մասը պատրաստ չէ եւ այդ ամենի ցանկությունը չունի, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական ուժը պետք է դրանով ձեռքերը լվանա եւ հետ քաշվի, բավարարվելով միայն սոցիալական պոպուլիզմի դրսեւորմամբ: Իրականում, քաղաքական ուժը պետք է ձեւավորի նաեւ հանրային պահանջարկ եւ այդ պահանջարկի բազայի վրա էլ ձեւավորի հասարակական կարծիք, պետք է հանրությանը բացատրի այն մարտահրավերները, որոնք շարքային քաղաքացին գուցե չի տեսնում կամ չի կարեւորում հասկանալի պատճառներով, բայց որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացու կյանքի, նաեւ հենց սոցիալական կողմի համար: Սա, անշուշտ, չի նշանակում, որ դա պետք է անել սոցիալական հարցերի մասին քննարկումների փոխարեն կամ օրակարգային այդ սեգմենտի հաշվին: Ամենեւին: Քաղաքական ուժերը պետք է նաեւ բավարար ռեսուրս ունենան, որպեսզի միաժամանակ ծավալուն նյութ, խոսք, տեքստեր մատուցեն հասարակությանը թե՛ սոցիալական, թե՛ մակրոտնտեսական, թե՛ իրավական, թե՛ նաեւ քաղաքական թեմատիկայով, ընդ որում՝ այդ ամենն անեն բավական բարձր, պրոֆեսիոնալ մակարդակով, միեւնույն ժամանակ, իհարկե, պահպանելով հանրային մատչելիության պարզ կանոնները:

Առայժմ, Հայաստանի ընտրապայքարը շրջանցում է այդ ամենը: Եվ թերեւս քիչ է հավանականությունը, որ ընտրարշավի մնացյալ օրերին փոխվի ինչ-որ բան: Իսկ դա նշանակում է, որ մի շատ կարեւոր իմաստով նախընտրական արշավն արդեն իսկ տապալված է, ձախողված: Մինչդեռ խնդիրը կարեւոր է ոչ միայն նրանով, որ քաղաքական ուժերը ինչ-որ գաղափար կամ ինչ-որ սխեմա առաջարկեն հասարակությանը, որպես Հայաստանի համաշխարհային եւ տարածաշրջանային տեղի ու դերի տեսլական, ու ստանան կամ չստանան դրա հավանությունը, այլ նաեւ նրանով, որ դա հնարավորություն է փոխել Հայաստանում հասարակական մտահորիզոնի սահմանները, ընդլայնել դրանք: Անշուշտ, փոքր-ինչ հավակնոտ եւ նույնիսկ ծիծաղելի կարող է հնչել, երբ այդպիսի հավակնություններ են ներկայացվում սոցիալական ծանրագույն հարցեր ունեցող հասարակության համար: Բայց Հայաստանը ժամանակ չունի, Հայաստանը պարտավոր է բոլոր գործընթացները տանել զուգահեռ եւ մտածել թե՛ սոցիալական հարցերի, թե՛ առավել լայն համատեքստում հասարակության աշխարհայացքի եւ աշխարհընկալման փոփոխությունների, հասարակական նոր՝ առավել ընդգրկուն հոգեբանության ձեւավորման մասին:

 

Լուսանկարը ՝  News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում