Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ընտրություններ-2017․ Արյունահեղություն է լինելու, կրակելու են, աչք են հանելու, ականջ են կտրելու

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացները նշանավորվեցին աննախադեպ միջադեպերով՝ արյունալի դանակահարություններով, ծեծուջարդով, միմյանց նկատմամբ սպառնալիքներով ու վիրավորանքներով: Միմյանց նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում և ոտնձգություններ անում ոչ միայն մրցակից, իսկ տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ հակառակորդ ուժերը, այլև նույն ուժի տարբեր ներկայացուցիչները:

Ընդ որում, եթե մեզանում նախկինում ընդունված էր, որ ճնշող կողմը իշխանությունն է, ապա հիմա նրանցից ետ չեն մնում նաև ոչ իշխանականները: Այս շարքից թերևս ամենաակնառու հայտարարությունը մարտի 15-ին հնչեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի իրական ղեկավար, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից: Ջրառատում ՕՐՕ դաշինքի համախոհների և Լևոն Երանոսյանի ու նրա միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինս հայտարարել էր, թե «արյունահեղություն» է լինելու: «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- հայտարարել էր Ս. Բաբայանը:

Ս. Բաբայանն իր կողմնակիցների մոտ հրապարակավ հայտարարել էր, թե շուտով «Սասնա ծռեր-2» է կազմակերպելու, որի տակից արդեն իշխանությունները դուրս չեն գա: Բարեբախտաբար, այդ կողմի կրակելը տեղ չհասավ, ու Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց Ս. Բաբայանին: Բայց նրա ձերբակալությունից հետո արդեն վերջինիս կողմնակիցներն են արյունից խոսում՝ իհարկե, ավելի զգույշ տոնայնությամբ: «Ես և իմ համախոհները չենք ուզում, որ որևէ մեկից արյուն կաթի, թող մեզ չտանեն դրան, մենք առաջին դեմն ենք դրա, բայց իրավիճակ է ստեղծվում»,- օրերս հայտարարել էր ՕՐՕ դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

Երեկ էլ «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության ժամանակ «մինչև վերջ գնալու» մասին է հայտարարում ժողովրդավարական Ամերիկայից վերադարձած՝ ՕՐՕ դաշինքի մեկ այլ անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այս անգամ ունենք այն հավաքականը, որը գնալու է մինչև վերջ։ Պիտի օգտագործենք ընդվզման և ինքնապաշտպանության բոլոր եղանակները՝ ապահովելու հայ ժողովրդի քվեն ու հայ ժողովրդի արժանապատվությունը»,- հայտարարում է նա:

Իհարկե, այս անգամ նման հայտարարություններն ավելի շատ ՕՐՕ-ից հնչեցին, բայց մյուս ուժերը նույնպես զերծ չեն միմյանց հասցեին հնչեցնող սպառնալիքներից: Ընդ որում, արյունալի սպառնալիքներ էին հնչեցնում և մարմնի այս կամ այն մասը հանելու կամ պոկելու մասին սպառնալիքներ տեղում տիկնայք հայոց աշխարհի:

Օրինակ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նախընտրական քարոզարշավի մեկնարկից քիչ անց նախընտրական պայքարի մասին ելույթ ունենալով՝ հայտարարեց, թե կհանի բոլոր նրանց աչքերը, ովքեր կփորձեն իրենց կուսակցությունից քվե գողանալ: «Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց՝ ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը»,- ահասարսուռ ձայնով սպառնում էր տիկին Բիշարյանը:

Իր գործընկերոջից ետ չմնաց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա իր սպառնալիքներով ու կեցվածքով անգամ գերազանցեց տիկին Բիշարյանին և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին սպառնաց պոկել ականջները: «Ուրեմն, եթե մի անգամ էլ լսել եմ, որ համարձակվել ես սպառնալ Քաջարանի քիմկոմբինատի աշխատողներին, երկու ականջներդ անձամբ ես եմ կտրելու»,- հայտարարում էր Ն. Զոհրաբյանը:

Նկատենք, որ Քաջարանում քիմկոմբինատ չկա, Ն. Զոհրաբյանը հավանաբար պղնձամոլիբդենային կոմբինատը նկատի ուներ: «Մարզպետ, զգուշացնում եմ քեզ… էս ժողովուրդն է քեզ ու քո պապաներին հեռացնելու»,- շարունակեց տիկին Զոհրաբյանը:

Բնականաբար, հայ հանրությունը սպասում է Սյունիքի մարզպետի համարժեք պատասխանին: Իսկ մինչ այդ մամուլն ու ընտրողները շունչները պահած սպասում են, թե էլ ով ում ինչն է պոկելու, ում է դանակահարելու, ում վրա է կրակելու կամ ահաբեկչություն իրականացնելու համար էլ ինչ զենք են ներկրելու Հայաստան: Եվ արդյոք այս ամենը գոնե մինչև ընտրությունները կավարտվե՞ն, թե՞ դրանից հետո միս ու արյուն կդառնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում