Wednesday, 08 05 2024
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել

ՕՐՕ-ի հետընտրական առաջարկը բոլորին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հանդես է եկել խորհրդարանի ընտրության մասնակից ուժերին ուղղված առաջարկով՝ ԱԺ ընտրվելուց հետո ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն կառավարություն և ստորագրել դրա վերաբերյալ նախընտրական հուշագիր՝ իհարկե, բացառելով ՀՀԿ մասնակցությունը:

ՕՐՕ դաշինքի քայլը ունի մի քանի ուշագրավ ասպեկտներ: Նախ հետաքրքրական է, որ առաջարկը հնչում է այն բանից հետո, երբ մահացավ Հաց բերողը, ինչը, անկասկած, հոգեբանական և քաղաքական առումով որոշակի նոր գծեր է առաջ բերում հասարակական-քաղաքական կոնյունկտուրայում: Առավել ևս, որ ՕՐՕ դաշինքի հայտարարության մեջ տեղ ունի հենց այդ հանգամանքը և դրանով իսկ «հասարակության համբերության բաժակի լցված լինելու» արձանագրումը: Իհարկե, հարց է առաջանում՝ դաշինքը պատրաստվո՞ւմ էր անել առաջարկությունը կամ կոչը՝ անկախ Հաց բերողի մահվան հանգամանքից, թե՞ հենց այդ հանգամանքն է դարձել հիմնական մոտիվը կամ խթանը:

Մյուս կողմից՝ ՕՐՕ դաշինքի առաջարկը որոշակիորեն կայունացնում է հենց դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը, այն առումով, որ դաշինքը վերջին օրերին զգալիորեն ընթացել էր ռադիկալության հունով, և ստեղծվել էր տպավորություն, որ դաշինքի բուն նպատակը ոչ թե ընտրական գործընթացն է և արդյունքը, այլ ընտրական գործընթացը ընդամենը հետընտրական զարգացումների առիթ դարձնելը: Այդ տեսանկյունից էլ հետաքրքրական է ՕՐՕ դաշինքի առաջարկը, որը գոնե ֆորմալ առումով կապված է ընտրական գործընթացի արդյունքի հետ, և խորհրդարանի ընտրությանը մասնակից ուժերին ուղղված է խորհրդարանում «Ազգային համաձայնության կոալիցիա» ձևավորելու առաջարկ, այսինքն՝ դաշինքը փորձում է թուլացնել իր շուրջը ստեղծված ռադիկալության մթնոլորտը՝ հավանաբար զգալով դրա ապակառուցողական կամ փակուղային լինելու հանգամանքը:

Դրան զուգահեռ՝ առաջարկությունն իր ենթատեքստում որոշակի փակուղային հեռանկար է ստեղծում ընտրությանը մասնակից մյուս ուժերի համար, հատկապես այն կոնտեքստում, որ նախընտրական գործընթացում բավական առանցքային տեղ է զբաղեցրել ՀՀԿ հետ կոալիցիա կազմել-չկազմելու գործոնը: Այն հանդիսացել է նախընտրական քարոզչության առանցքային էլեմենտներից մեկը, հանդիսացել «հավատաքննության» միջոց: Ահա այդ տեսանկյունից ՕՐՕ-ն փաստորեն «հավատաքննության» իր քայլն է կատարում:

Ի՞նչ պետք է անեն մյուս մասնակից ուժերը, իհարկե՝ ՀՀԿ-ից բացի: Եթե նրանք միանում են ՕՐՕ առաջարկին, դրական են արձագանքում դրան, ապա ինքնաբերաբար հայտնվում են ՕՐՕ դրոշակի ներքո: Իսկ այստեղ արդեն իրավիճակը դառնում է բավական հակասական և հարաբերական, քանի որ առաջանում է նաև ստորագրված հուշագրի համար հետընտրական ընդհանուր պատասխանատվության խնդիր: Այլ կերպ ասած՝ խորհրդարանական հետընտրական կոալիցիա կազմելու առաջարկի հակառակ երեսին, բնականաբար, հրապարակային հետընտրական կոալիցիա կազմելու ենթատեքստն է: Եթե որևէ ուժ չի միանում ՕՐՕ առաջարկին, ապա այստեղ արդեն առաջանում է մեղադրանքների արժանանալու հեռանկարը, ՀՀԿ «հաճախորդ» լինելու մեղադրանքների հեռանկարը:

Դաշինքի հայտարարությունն իսկապես ստեղծում է բավականին հակասական և հարաբերական իրավիճակ, ՀՀԿ-ից բացի, բոլոր ուժերի համար: Ինչ ելք են գտնելու այդ իրավիճակից մյուս մասնակիցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում