Բեբբիջ անունով արջը գերազանցել է հանրահայտ ավստրիացի Ֆելիքս Բաումգարթների ռեկորդը՝ թռիչք իրականացնելով գրեթե 39 կմ բարձրությունից անգլիական Բերքշիր կոմսությունում: Նոր ռեկորդը հաջողվել է սահմանել գրպանի համակարգչի ու մետեոզոնդի օգնությամբ՝ հաղորդում է Mirror թերթը:
Բեբբիջը ամրացված է եղել մեկնարկային պարկուճին և օդ է բարձրացվել մետեոզոնդի օգնությամբ: Երբ սարքավորումը գրանցել է 39 հազար մետր բարձրություն՝ փափուկ արջուկը ներքև է «թռել»՝ այդ կերպ գերազանցելով Ֆելիքսի ռեկորդը 31 մետրով:
Ողջ թռիչքը տեսագրվել է ֆոտոխցիկով, թռիչքի տեսանյութը տեղադրված է YouTube-ում: