Հազարավոր ամերիկացիներ քայլերթի են դուրս եկել Չիկագոյում՝ հաջակցություն տրանսգենդերների և ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության: Քայլերթի տեսանյութը հրապարակել է Ruptly-ը:
Բողոքի առիթ է դարձել Թրամփի կողմից իր նախորդի՝ Բարաք Օբամայի հրամանագրի չեղարկումը: Ըստ այդ հրամանգրի՝ տրանսգենդերներին թույլատրվում էր դպրոցներում օգտվել համապատասխանաբար այն սեռի զուգարանից, որին ավելի մոտ են զգում իրենց սեռային պատկանելությամբ:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարը գերադասել է զուգարաններից օգտվելու վերաբերյալ իրավունքի հաստատումը տրամադրել կրթական հաստատություններին:









































