Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ընդդիմությունը ՀՀԿ-ի համար ավելի լավ մթնոլորտ չէր կարող ստեղծել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոռու նախկին մարզպետ, հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, պաշտոնական քարոզարշավն առայժմ չի մեկնարկել, այնուամենայնիվ, հետևելով  իրադարձությունների զարգացմանը, ի՞նչ եք կարծում՝ արդյոք ձևավորվե՞լ է  իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ։

– Չեմ կարծում, որ իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ ձևավորվեց։ Չեմ կարծում նաև,  թե ընդդիմությունը կկարողանա էական հաջողության հասնել, քանի որ ընդհանուր, մեկ միասնական ճակատ չձևավորվեց։ Անկասկած, ընդհանուր ճակատը կհաղթեր, բայց, ցավոք, չկայացավ։

– Հետընտրական ի՞նչ զարգացումներ կարող ենք  կանխատեսել, հնարավո՞ր է հետընտրական միավորումների շնորհիվ հասնել փոփոխությունների։

Հետընտրական զարգացումների մասին խոսելն առայժմ վաղ է, որովհետև չգիտենք, թե որ ուժը որքան ձայն կհավաքի։ Բոլոր դեպքերում այդ մասին լավ կլինի խոսել ընտրական գործընթացների ավարտից հետո, մենք դեռ չգիտենք, թե ինչ սցենարով կավարտվի։

– Հասարակության ամենաբողոքական շերտի ձայները ո՞ր դաշինքին կուղղվեն՝ ըստ Ձեզ։

– Ես ենթադրում եմ, որ ամենաբողոքական հատվածը պարզապես ընտրություններին չի մասնակցի։ Չեմ կարծում, թե կազմակերպված բոյկոտ կլինի, բայց պարզապես ամենաբողոքական հատվածը ընտրություններին չի մասնակցի։ Չնայած քարոզչության ընթացքը կարող է և փոխել տրամադրությունները։

– Կարծում եք՝ քարոզարշավից ինչ-որ բան կախվա՞ծ է։

– Որոշ բաներ կախված են, ինչ-որ փոփոխություններ կլինեն։ Համենայնդեպս, քարոզչության ընթացքում անտարբերների թիվը կպակասի։ Հիմա ես կարծում եմ՝ անտարբերները շատ-շատ են։ Իմ տպավորությունն այնպիսին է, որ մարդկանց մեծ մասը ուզում է է գնալ ընտրությունների, բայց չգիտի՝ ում ընտրի։ Վերջում մարդկանց այդ հատվածը կգնա ընտրությունների, իսկ թե ում կտա ձայնը՝ կախված է քարոզարշավից։

– Հանրապետական կուսակցությունը, ըստ Ձեզ, միայնա՞կ կձևավորի իշխանություն, թե՞ կոալիցիան անխուսափելի է։

– Հիմա ընտրություններին մասնակցում է Հանրապետական կուսակցությունը՝ պլյուս 8 ուժ։ Իսկ այդ 8 ուժը ավելի շատ իրար մասին են խոսում, քան Հանրապետական կուսակցության։ Ավելի լավ մթնոլորտ ՀՀԿ-ն չէր էլ կարող երազել։ Ընդդիմությունը չի պայքարում, նրանք միմյանց մասին են խոսում, հիմնականում խոսակցությունը վերաբերում է կողմերի անցյալին, բայց մեզ ավելի շատ ապագան է հետաքրքրում։ Իսկ ապագայի մասին խոսող չկա։

– Այս ընտրությունների հիմնական ցուցիչը ո՞րը կլինի Ձեր կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակը, արտաքին քաղաքական այլ դրույթներ, ուժերի անցած գործունեություն, թե՞ հիմնականում քաղաքացիները կառաջնորդվեն ընտրակաշառքով։

– Թերևս առաջարկված ռեյտինգային ընտրակարգը թելադրում է, որ ընտրակաշառքի գործոնն է մեծանալու։ Իմիջիայլոց, պարտադիր չէ, որ լինի գումարի ձևով՝ տարբեր հնարամիտ մեթոդներ կլինեն։ Առանձնապես մեծ ընտրություն չկա։ Իմ տեսած ընտրություններից  ամենաանհետաքրքիր ընտրություններն են լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում