Friday, 17 07 2026
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից

Կարեն Կարապետյանը քաղաքական կոռուպցիայով է զբաղված

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սպասարկման տեսուչները տիրապետում են մեր երկրի բնակչության ողջ սոցիալական պատկերին: Նրանցից յուրաքանչյուրը լավատեղյակ է իր սպասարկման տիրույթում գտնվող գազ կամ էլեկտրաէներգիա սպառողների սոցիալական, կենցաղային պայմաններին, հնարավորություններին, վճարունակությանը և անգամ բնավորությանն ու ճաշակին: Իսկ ընտրությունների ժամանակ՝ արդեն քաղաքական կողմնորոշումներին՝ թե որ թեկնածուին կամ կուսակցությանն են տալու իրենց ձայնը:

Իսկ եթե այդ տեսուչներն ու սպառողները գյուղական համայնքում են, ապա բնակիչների մասին նրանց շատ ավելի լայն մանրամասներ են հայտնի լինում: Հիշեցնենք, որ «Գազպրոմ-Արմենիան» ունի մոտ 7000 աշխատակից, նույնքան էլ կունենա ՀԷՑ-ը: Այդպիսով, կարելի է ասել, որ «Գազպրոմ-Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններն իրենց «գազի և լույսի մարդկանց» միջոցով կարող են ձեռք բերել մեր ազգաբնակչությանը վերաբերող բազմաթիվ մանրամասներ: Եվ ստացվում է, որ այդ ընկերությունները տվյալների տիրապետող հատուկ ծառայությունների նման հնարավորություններ ունեն:

Ահա թե ինչու են այդ ընկերությունները ընտրությունների ժամանակ իշխանությունների համար շատ կարևոր դառնում: Նրանց աշխատակիցները դառնում են իշխանությունների ոչ միայն պոտենցյալ ընտրողները, այլև կարող են ընտրությունների կազմակերպիչների և բնակիչների միջև կապող օղակ հանդիսանալ: Համատիրությունների նման՝ նրանք երբեմն համագործակցում են նախընտրական շտաբների հետ և վերջիներիս են փոխանցում բնակիչների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները, հետո արդեն այդ շտաբերի պատասխանատուների անունից ընտրելու փոխարեն որոշակի փոխզիջումներ առաջարկում: Օրինակ՝ վերջերս մեր խմբագրություն էր ահազանգել Պարոնյան փողոցի շենքերից մեկի մի բնակիչ և դժգոհում էր, որ լույսի տեսուչն իրեն ու իր հարևաններին առաջարկել է Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հրանտ Բեգլարյանին ընտրելու դեպքում զրոյացնել 250 կվտ էլեկտրաէներգիան, որն արժե մոտ 10.000 դրամ: Եվ սա քվեի դիմաց ընտրակաշառքի մի տարբերակ է:

Ու եթե հիշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը երկար տարիներ եղել է «Հայռուսգազարդ» ընկերության տնօրենը, ապա կարող ենք վստահ լինել, որ նա առաջիկա խորհրդարանական ընտրություններին այդ ընկերության ներուժը կօգտագործի իր օգտին: Հիշեցնենք, որ նա վարչապետ նշանակվելուց և Հանրապետական կուսակցությանն անդամակցելուց հետո «Գազպրոմ-Արմենիա»-ի 7000 աշխատակիցներին իր հետ բերեց այդ կուսակցություն: Որպես նրան քաղաքական աջակցություն՝ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն էլ իրեն պատկանող ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպեց այդ կուսակցությանն անդամակցել: Այսպիսով, կարելի է ասել, որ վարչապետը քաղաքական առումով տիրապետում է այդ մեծաքանակ աշխատակիցների՝ բնակչության հետ ունեցած կապերին: «Եթե Կարեն Կարապետյանն իր լուսանկարն է կախում՝ որպես նախընտրական գովազդային պաստառ, դա նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիան» ակնհայտորեն ներգրավվելու է ընտրական գործընթացներում: Իսկ դա արդեն քաղաքական կոռուպցիա է: Այդ համակարգում թե իր բերած աշխատակիցներն են, թե իր նշանակած կադրերը: Հետևաբար, պարոն վարչապետը պետք է հստակ իմանա, որ չի կարելի մի կողմից՝ այդ համակարգը ներգրավել ընտրություններում, մյուս կողմից՝ հայտարարել, թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Դա քաղաքական կոռուպցիա է, դա ընտրական կոռուպցիա է»,- մեզ հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս, անդրադառնալով այն խնդրին, որ գազի կամ լույսի տեսուչները, շրջելով վճարունակության խնդիր ունեցող սպառողների տները, նրանց առաջարկում են կոմունալ վճարների փոխարեն ՀՀԿ-ին ընտրել, ասում է, որ այդ զիջումը ոչ թե իրենց ընկերությունների, այլև վճարունակ սպառողների հաշվին են անում: «Գազի և լույսի մարդիկ» տիրապետում են բնակչության սոցիալական քարտեզին, նրանց կարիքներին: Եվ ես ընդհուպ պատկերացնում եմ, թե մեխանիզմն ինչպես է աշխատում. մարդկանց թույլ են տալիս պարտքեր կուտակել, գուցե նաև այդ պարտքերն են մարում ՀՀԿ-ին ընտրելու դիմաց: Մեխանիզմը շատ հայտնի է, այնպես որ, նման համակարգի ներգրավումը չի լինելու միայն հանձնարարականների տեսքով՝ որ ովքեր աշխատում են այդ համակարգում, իրենց ձայնը տան ՀՀԿ-ին: Դա եղել է և կա, բայց, օրինակ, ես այս ամիսներին ավելի շատ գազի ու էլեկտրականության վարձ եմ վճարել այն դեպքում, երբ իմ սպառումը նույնն է եղել: Հետևաբար, կապ ունի այս ֆենոմենը, որ որոշ մարդկանց դեպքում հավելագրումներ են կատարում, իսկ որոշների խնդիրները լուծում են նրանց հաշվին, եթե, իհարկե, համաձայնեն ընտրել ՀՀԿ-ին: Դա արդեն մտահոգիչ է: ՀՀ կառավարությունը պարտավոր է արձագանքել այս աղմուկին, հետաքննություն նշանակել ու կանխել նման ապօրինի և կոռուպցիոն երևույթները: Ես չեմ կարծում, թե ՀՀ կառավարությունն ու վարչապետը տեղյակ չեն նման երևույթներից: Եթե տեղյակ չեն՝ վատ է, բայց եթե տեղյակ են, ու դա շարունակվում է՝ ավելի վատ է»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Գաղտնիք չէ, որ վարչապետը վայելում է Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրների աջակցությունը: Նրանք երեքով ռուսական քաղաքական կապիտալն էլ ավելի են ամրապնդում Հայաստանում: Բացի դրանից՝ որոշակի ռուսամետ քաղաքական բևեռ են ձևավորել: Իսկ եղբայրներից հատկապես Կ. Կարապետյանը միշտ որոշակի դժգոհություններ կամ հակասություններ է ունեցել իշխանությունների հետ ընդհանրապես և որոշակի պաշտոնյաների, օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մասնավորապես: Օրերս էլ քննադատեց իշխանությունների ներդրած ռեյտինգային ընտրակագը, թե ժողովուրդը սոված վիճակում է, իսկ այդ ընտրակարգով բոլորին իրար դեմ են հանում: Այնուամենայնիվ, վարչապետին ինչի համար է անհրաժեշտ «Գազպրոմ Արմենիայի» և ՀԷՑ-ի աշխատակիցների նկատմամբ նման քաղաքական կոռուպցիայի կիրառումը: Հատկապես որ ինքն ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում, ու եթե ինքը չլիներ էլ, միևնույնն է, հաղթելու համար իշխանությունները պետք է փորձեին ամեն ինչ անել: «Որովհետև իր վարչապետ մնալու խնդիրն է: Արդեն կարծես խնդիրը պարզ է, թե մեր բազում հայրենակիցներ, այդ թվում ես, ինչու ենք զարմացած կոմունալ ծախսերի չափից»,- հավելում է Ս. Սաֆարյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում