Wednesday, 01 05 2024
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գեներալմայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

– Պարոն գեներալ, վերջին օրերին լարված իրավիճակ է շփման գծում, փորձագետները չեն բացառում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը։ Ինչպե՞ս  կմեկնաբանեք իրավիճակը։

– Իրենք գործողություններ իրականացրին, որոնք ձախողվեցին։ Հիմա էլ վատ քարոզչության փորձեր են անում՝դիակների հետ կապված։ Լարվածությունն ինչպես կա, այնպես էլ կմնա, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հնարավորություն չեմ տեսնում։ Քանի օր է՝ տարբեր մեկնաբանություններ եմ լսում, թե պատերազմ կլինի, ապրիլյան պատերազմի շարունակությունը և այլն, բայց ես այդպես չեմ կարծում։ Այն ժամանակ Ադրբեջանին Թուրքիան ստիպեց, որ գնա նման գործողությունների, բայց հիմա չեմ կարծում, թե ստիպի։ Ոչ ոք չի ստիպում, ու ոչ ոք չի թողնի Ադրբեջանին նման գործողությունների գնալ։ Ինչպես Լավրովն ասաց՝ դա շատ պետություններից է կախված՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, Թուրքիա։

Այսինքն՝ իմ կարծիքով՝ այսպիսի լարված իրավիճակներ կլինեն, բայց լայնամասշտաբ գործողություններ՝ ոչ։ Դիվերսիոն փորձեր շատ կլինեն, բայց հիմա մեր սահմանների վիճակը շատ է կարգավորվել, Ադրբեջանը շուտով կհասկանա և մի քանի ամսից այդ դիվերսիաներն էլ չի անի։

– Հայկական կողմն ի՞նչ գործողությունների պետք է դիմի՝ բացի պաշտպանողական քաղաքականությունից։

– Մեր պետական ծրագիրը խաղաղ պայմաններով, բանակցություններով հարցի լուծումն է։  Մի կողմից՝ ճիշտ է, բայց Ադրբեջանի հետ ի՞նչ բանակցություն։ Չես հասկանում՝ ի՞նչ են խոսում, ո՞նց են մտածում, ի՞նչ են ընդհանրապես անում։ Կարևորը մեր աչքերն ու ականջները սրենք ու նայենք, թե իրենց գործողությունները որոնք են, որպեսզի կարողանանք այնպիսի հարված տալ, ինչպես մի քանի օր առաջ։

– Հայաստանյան քաղաքական դաշտի մի մասը փոխզիջումներով կարգավորման կողմնակից է։ Բայց այս պարագայում դա ինչքանո՞վ է հնարավոր, երբ հակառակորդի ախորժակը շատ ավելի մեծ է։

– Իրենց փոխզիջում ասածը սաղ հետ վերցնելն է ու մի քիչ էլ Հայաստանի տարածքներից, իրենք ասում են՝ Երևանն էլ է իրենցը։ Մամեդյարովին ու Ալիևին չես կարող հասկանալ։ Չգիտեմ՝ այս դեպքում ի՞նչ փոխզիջումների մասին են խոսում։ Իրենք շուտով շատ ավելի կուժեղանան, իմ կարծիքով՝ Ալիևը իր զոքանչին պաշտպանության նախարար կնշանակի, ու մեր գործերը շատ վատ կլինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում