Կանացի լավագույն դերի համար «Օսկարի» առաջադրված դերասանուհի Նատալի Պորտմանը մրցանակաբաշխությանը ներկա չի լինի իր հղիության պատճառով: Այս մասին նա հայտնել է Variety ամսագրին:
«Իմ հղիության հետ կապված՝ ես չեմ կարողանա ներկա լինել «Անկախ ոգի» և Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրացանակաբաշխություններին («Օսկար»): Ես ուրախ եմ, որ մյուս հավակնորդների թվում եմ և նրանց ամենալավն եմ մաղթում այս հանգստյան օրերին»,- ասել է Պորտմանը:
Դերասանուհին «Օսկարի» է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ջեկի» ֆիլմում դերի համար: Այդ անվանակարգում առաջադրված են նաև՝ Ռութ Նեգան («Սիրել» ֆիլմ), Էմմա Սթոունը («Լա-Լա Լենդ»), Մերիլ Սթրիփը («Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս») և Իզաբել Յուփերը («Նա»):
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ի երեկոյան Լոս-Անջելեսում: