Պաշտպանության բանակը վստահորեն կատարում է իր առջև դրված խնդիրը: Այս մասին, այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար, դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով շփման գծում լարվածության աճին:
«Այս իրադարձությունների վերլուծությունը ցույց տվեց, որ մեր բանակը կայացած է, այս տարիների ընթացքում կարողացել ենք ստեղծել բանակ, որը վերահսկում է մեր անվտանգությունը: Հուսանք, որ այսուհետ մեր բանակը կկարողանա պաշտպանել և վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրները»,-ասաց նա:
Լուսանկարը՝ Photolure-ի