Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Սերժ Սարգսյանի հակընդդեմ այցը

Նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և հանդիպումը Պուտինի հետ, երեկ այդ մասին հայտարարել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում: Թե հատկապես երբ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի այցը՝ դեռևս պարզ չէ: Հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումները գործնականում գրեթե աշխատանքային գործընթաց են և այստեղ որևէ արտառոց բան չկա, սակայն Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցը կարող է ուշագրավ լինել ավելի շուտ Հայաստանի ներքին զարգացումների տեսանկյունից, քան հայ-ռուսական հարաբերությունների: Անկախ այն բանից, թե երբ տեղի կունենա այցը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, թե հետո, ակնհայտ է, որ այդ այցը էական նշանակություն կարող է ունենալ ներքաղաքական, իսկ ավելի շուտ ներիշխանական ստատուս-քվոյի առումով: Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցն ըստ էության հանդիսանալու է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարին Մոսկվա կատարած այցի պատասխանը կամ այսպես ասած հակընդդեմ այցը:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցը բավական ընդգծված կշիռ ստացավ թե՛ Ռուսաստանի իշխանական մակարդակում նրան ցուցաբերած ընդունելության, թե՛ Ռուսաստանի հայ գործարար համայնքում նրան ցուցաբերած ընդունելության առումով: Ավելին, ինչպես հայտնի է, եղավ նաև նրա ծրագրերին ներդրումներով աջակցելու վերաբերյալ ռուսաստանահայ գործարարների հայտարարությունը: Այդ ամենն, անկասկած, ծանրակշիռ քաղաքական աջակցություն էր և բնականաբար ծանրացրեց Կարեն Կարապետյանի քաղաքական կշիռը Հայաստանի իշխանության ներսում: Իսկ այդ հանգամանքը Սերժ Սարգսյանի համար իհարկե մրցակցային խնդիր է իր իշխանությանբ հետագա հարցը տնօրինելու առումով:

Սարգսյանը պետք է ընտրի՝ գնալ, թե մնալ, բայց երկու դեպքում էլ Կարեն Կարապետյանը նրա պլաններում կարծեք թե չկա և չի դիտվում որպես նախընտրելի ժառանգորդ: Բայց ինչպես ցույց տվեց Կարապետյանի մոսկովյան այցը, Մոսկվայի համար նա կարող է դիտվել այդպիսին: Դա իհարկե չի նշանակում, որ Կարապետյանը Մոսկվայում արդեն «կնքվեց» որպես ժառանգորդ, բայց անկասկած ստացավ ծանրակշիռ աջակցություն: Սերժ Սարգսյանն իր այցի ընթացքում անկասկած կփորձի էապես թեթևացնել այդ աջակցությունը և փոխարենը ծանրացնել սեփական նժարը՝ անմիջականորեն իր, կամ իր նախընտրած ժառանգորդի տեսքով, որի հավանական թեկնածու դիտվում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Իհարկե Հայաստանի իշխանության խնդիրը միայն Մոսկվայի հավանությամբ չէ, որ լուծվում է և կան թե՛ ներքին գործոններ, թե՛ առավել ևս արտաքին այլ կենտրոններ, որոնց դիրքորոշումը կարող է լինել ճակատագրական, բայց կասկածից վեր է, որ Հայաստանի ներկայիս իշխանության համար առանցքայինը Մոսկվայում «տեսակարար կշիռն» է, որի հիման վրա են հետագայում ձևավորվում այլ գործոնների հետ կապված կշռաքարերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում