Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Ես փախել եմ` իմ ընտանիքը և անչափահաս երեխաներին փրկելու համար. Շահին Միրզոևը դիմել է թալիշներին

Հայաստանում քաղաքական ապաստան հայցած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ Շահին Միրզոևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում իր հարազատներին խնդրել է չանհանգստանալ իր համար, քանի որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում: Նա նաև պատասխանել է նրանց, ովքեր քննադատում են իրեն Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու քայլի համար:

«Իմ հարգելի ազգ, շատ սիրելի իմ թալիշներ, ես ձեզ դիմում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանից: Ցանկանում եմ ձեզ մաղթել խաղաղություն և ամենայն բարիք: Ես այստեղ՝ հայերի շրջապատում, ինձ շատ լավ եմ զգում՝ չնայած որ կարոտում եմ իմ հարազատներին և ընկերներին: Ցանկանում եմ հանգստացնել իմ հարազատներին և ընկերներին: Այստեղ ինձ և իմ ընտանիքին ոչինչ չի սպառնում: Խնդրում եմ ձեզ չանհանգստանալ: Ես ստիպված եղա փախչել, որպեսզի փրկեմ ինձ և իմ ընտանիքը հավանական մահից, սակայն ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ թալիշներ պանթուրքիստների հետ միասին ինձ քննադատում և մեղադրում մի բանի մեջ, որ անում է ալիևների ընտանիքը»,- գրել է Միրզոևը:

Նա հավելել է, որ նման պահվածքը հարիր չէ իր ազգին: «Սիրելիներս, դա հարիր չէ և օտար է մեր մենթալիտետին: Փախչելով ես փրկել եմ իմ ընտանիքը և միաժամանակ վերջ եմ տվել Թալիշստանի տեղեկատվական շրջափակմանը: Ես գիտեմ, որ դուք չէիք ցանկանա դառնալ այդ կլանի ստրուկները, այդ դեպքում ասեք՝ ինչպես կռվել նրանց դեմ: Ես կամ պետք է մեռնեի բանտում կամ ինչ-որ կերպ փրկեի իմ կյանքն ու ընտանիքը, իմ անչափահաս երեխաներին:  Ես ընտրել եմ այս տարբերակը, որովհետև վստահ եմ, որ դեռ կարող եմ ինչ-որ բան անել իմ ազգի համար»,-եզրափակել է  Շահին Միրզոևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում