Tuesday, 30 04 2024
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ

Պետություն՝ ռումբերի վրա

Որ օլիգարխիան դարձել է Հայաստանի զարգացման գլխավոր արգելակներից մեկը, կարծես թե որևէ կասկած չկա: Այդ մարդկանց համար որևէ զարգացում վտանգավոր է, որովհետև կարող է վտանգի տակ դնել իրենց գերադրական տնտեսա-քաղաքական դիրքը: Քանի դեռ Հայաստանում չի կազմալուծվել օլիգարխիական համակարգը, բարեփոխումների արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Դա նույնիսկ իշխանությունն է ընդունում, թեև վարչապետ Կարեն Կարապետյանն ի տարբերություն, օրինակ Տիգրան Սարգսյանի, արձակումներ չի գործում օլիգարխիայի վրա: Թեև Տիգրան Սարգսյանի հարձակումները, գերազանցապես բանավոր հարձակումներ էին, այսպես ասած՝ անմեղ կսմիթներ, որոնք օլիգարխիային նույնիսկ խուտուտ են տալիս՝ թույլ չտալով բթացնել զգոնությունն ու այսպես ասած՝ լճանալ ինքնամոռացումի մեջ:

Հարցն այստեղ հենց այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ունի օլիգարխիայից ազատվելու անկեղծ ցանկություն, թե՞ նա մի ձեռքով Կարեն Կարապետյանի օգնությամբ հասարակությանն է փորձում սիրաշահել, իսկ մյուս ձեռքով ամուր բռնել է օլիգարխիայի ձեռքը և քայլում է նրա հետ: Ի վերջո, կարծես թե մի փոքր չափազանցություն կլինի օլիգարխիան վերագրել Քոչարյանին որպես ժառանգություն` Սերժ Սարգսյանի դերն այդ համակարգի կայացման գործում մատնելով անուշադրության: Չէ՞ որ այն օլիգարխների մի մասը, որ ձևավորվում էին Քոչարյանի կառավարման տարիներին, հենց Սերժ Սարգսյանի հովանավորությունն էին վայելում: Օլիգարխիան հստակ բաժանված էր Սերժ Սարգսյանի և Քոչարյանի յուրայինների թևերի, և Սարգսյանի յուրայինները իրենց առաջնորդի հետ միասին հանգիստ սպասում էին իրենց ժամին: Նրբերանգը, ըստ երևույթին, այստեղ է, որ այդ ժամը եկավ, իսկ ահա Քոչարյանն ու նրա յուրային օլիգարխիան չեն ուզում առաջնայնությունը զիջել Սարգսյանին ու նրա յուրային օլիգարխներին: Քոչարյանը իշխանությունը դե յուրե զիջել է, բայց եթե դե ֆակտո զիջի նաև օլիգարխիան, կկորցնի իշխանության վրա դե ֆակտո զգալի ազդեցություն ունենալու հնարավորությունը:

Բնական է, որ Սերժ Սարգսյանի համար էլ իշխանության խնդիր է Քոչարյանի յուրային օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելն ու սեփականը ձևավորելը: Այլ կերպ ասած՝ օլիգոպոլ և մոնոպոլ համակարգը քանդելու և մրցակցային միջավայր ձևավորելու մասին իշխանության հրապարակային հայտարարությունները իրականում ոչ այլ ինչ են, քան միջանկյալ քարոզչական ֆոն, որ անհրաժեշտ է տնտեսա-քաղաքական համակարգը քոչարյանական օլիգարխիայի ռելսերից հանելու և Սերժ Սարգսյանի յուրային օլիգարխիայի «երկաթե տրամաբանությանը» ենթարկելու գործընթացը սպասարկելու համար:

Մինչդեռ երկրի շահը բխում է ոչ թե օլիգարխիական կլանների փոխատեղումից, այլ համակարգի ամբողջական ապամոնտաժումից: Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե անկարող է անել այդ բանը, քանի որ նրա իշխանությունը հենված է հենց օլիգարխիական սյանը: Մյուս կողմից՝ իրավիճակը աշխարհում և Հայաստանում իսկապես դինամիկ է փոխվում, և նույն այդ օլիգարխիական սյունը, եթե շարունակի մնալ Հայաստանի ընթացիկ ճանապարհի կենտրոնում տնկված, կարող է արդեն լինել ոչ թե Սերժ Սարգսյանի հենարան, այլ Սերժ Սարգսյանի լրջագույն խնդիր թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության հետ հարաբերվելու առումով: Այսինքն՝ իր իսկ անվտանգությունից ելնելով, Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ դիմելու է օլիգարխիան ամբողջությամբ, այսպես ասած՝ հիմքից կազմաքանդելու քայլին, անկախ յուրային, թե օտար օլիգարխներից: Բայց պարզ է նաև, որ դրա համար նա պետք է ինչ-որ այլընտրանքային հենարան գտնի: Այսինքն՝ եթե նա հենված է օլիգարխիկ սյանը, ապա այն կտրելու և ճանապարհից հեռացնելու համար պետք է գտնի մեկ այլ հենարան:

Բանն այն է, որ Սարգսյանը չի կարող երկու ոտքի վրա ամուր կանգնել առանց հենարանի, որովհետև նա ունի լեգիտիմության խնդիր, որը չի լուծել առ այսօր և լեգիտիմության հարցը չի լուծելու նույնիսկ առաջիկա խորհդարանական ընտրությունը: Մյուս կողմից՝ օլիգարխիկ սյունից իրապես, համոզիչ քայլերով հրաժարվելը Սերժ Սարգսյանին կարող է տալ այն ամրությունը, որը նրան թույլ կտա յոլա գնալ առանց որևէ հենարանի` հենվելով հասարակական քարտ-բլանշի վրա, որ նա կարող է ստանալ այդ գործում համոզիչ և հետևողական լինելու պարագայում: Դժվար է ասել` այդ հարցում անվստահությունը, թե պարզապես ցանկության բացակայությունն է Սերժ Սարգսյանին հետ պահում կարևոր քայլերից, բայց փաստ է, որ դրանք բացակայում են՝ հիմք ստեղծելով երկրում հերթական լարված սոցիալ-քաղաքական ֆոնի համար:

Առկա կլանա-օլիգարխիկ համակարգի առկայությունը միայն Քոչարյանին վերագրելը չի կարող հարատև բանաձև լինել, եթե իհարկե Քոչարյանը չփորձի իր անհարկի միջամտություններով արդարացումների հիանալի առիթ տալ Սերժ Սարգսյանին: Առկա համակարգի համար արդեն 9 տարի է, ինչ թիվ մեկ պատասխանատուն է Սերժ Սարգսյանը: Չէ՞ որ նա հստակ գիտեր, թե ինչ համակարգ է ժառանգություն ստանում: Եվ պետք է որ հստակ պատկերացներ այդ համակարգի առաջ բերելիք ռիսկերը: Հետևաբար, նա կա՛մ պետք է հրաժարվեր պատասխանատվությունից, կա՛մ եթե ստանձնել է, պետք է այն կրի մինչև վերջ՝ չփորձելով տեղափոխել այլոց վրա: Իսկ եթե Սերժ Սարգսյանն այլոց վրա պատասխանատվություն է տեղափոխելու, ապա միմիայն իրավական հարթության վրա, որովհետև քաղաքականն այստեղ արդեն անպատեհ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում