Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը դադարեցրել է «Վրաստանի միջազգային ավիաուղիների» ստուգումը: Այդ մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Համաձայն հաղորդագրության՝ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տեսուչները գերմանական Սաարբրյուքեն քաղաքում ընկերության ինքնաթիռների ստուգում են իրականացրել:
«Ստուգումը հաստատել է ինքնաթիռների հետագա պիտանելիությունը թռիչքների համար»,- նշում են ավիաընկերությունում:
Ենթադրաբար, ինքնաթիռները Վրաստան կժամանեն սեպտեմբերի առաջին կեսերին:









































