Hansons Auctioneers աճուրդի տանը վաճառվել է Ջոն Լենոնի պիջակը՝ նախատեսվածից ցածր գնով:
Փիրուզագույն պիջակը գնել է տեղի բնակչուհիներից մեկը, որը չի հայտնել իր անունը: Նա այն գնել է 7 հազար ֆունտ ստեռլինգով, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այս պիջակը ես ձեռք եմ բերել որպես ամուսնուս ծննդյան օրվա նվեր,- ասել է նա:- Ինձ նման նա ևս The Beatles-ի մեծ երկրպագու է»:










































