Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ցանկություն և կարողություն

Նույնիսկ համապետական խորհրդարանական ընտրությունների նախընտրական այս թեժ փուլը արցախյան հիմնահարցի կարգավորման առաջնահերթությունը չի կարող փոխել։ Այպես որ առաջիկայում քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը կամ ուշադրության թիվ մեկ առարկան շարունակելու է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Փաստն այն է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը Հայաստանում դադարեցրել է մնացյալ բոլոր զարգացումները, դարձել է հասարակական-քաղաքական կյանքի արգելակ: Ավելին` սկսել է արգելակվել անգամ հասարակական-քաղաքական միտքը, որը թե՛ ընդդիմության, թե՛ մարգինալ, թե՛ իշխանական դաշտերում աշխատում է միայն ու միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացի ուղղությամբ:

Ասել, թե գործընթացը դրան չարժե` իհարկե սխալ կլինի: Բայց նաև մեծ սխալ է գերագնահատել դրա առկա վիճակը, դրա պատճառները և հեռանկարները, ու ամբողջ հասարակական-քաղաքական էներգիան և ռեսուրսները կամ դրանց զգալի մասը դնել ղարաբաղյան գործընթացի ուղղության վրա: Վերջին տարիներին տեղի ունեցավ հենց այդ, և մենք թերևս դրա պատճառով է, որ արձանագրեցինք բացարձակապես անպտուղ ժամանակաշրջան: Որևէ հարթության վրա հնարավոր չեղավ առաջընթաց կամ ճեղքում արձանագրել:

Բուն պատճառն այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական ամբողջ ներուժը կամ ննջում է, կամ եթե արթուն է, ապա միայն ղարաբաղյան գործընթացի համար: Գործընթացի բուն բովանդակության մասին խոսվել է բավական շատ ու թերևս դեռ շատ կխոսվի: Տվյալ պարագայում, սակայն, պետք է փաստել, որ ըստ էության խնդիրը ղարաբաղյան գործընթացի բովանդակությունն էլ չէ: Լավ է զարգանում այն մեզ համար` տվյալ դեպքում կարծես թե բացարձակապես կարևոր չէ, քանի որ բուն խնդիրը այն է, որ գործընթացը վերջին տարիներին շարունակ կաշկանդել և արգելակելել է հասարակական ու պետական մի ամբողջ համակարգ, պետականության մի ամբողջ ընթացք:

Մինչդեռ բանն այն է, որ հենց այդ ընթացքով է պայմանավորված մեզ, այսինքն` Հայաստանի համար ղարաբաղյան գործընթացի այս կամ այն զարգացման նպաստավորությունը: Այսինքն` այդ գործընթացում Հայաստանն ինչ որ առարկայական հաջողություններ կամ հաջողությունների հավակնություն ներկայացնելու հնարավորություններ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ լուծի իր ներքին խնդիրները: Այդ ներքին խնդիրները նույնքան հայտնի են, որքան հայտնի են ղարաբաղյան առկա գործընթացի վտանգները: Հայաստանում հարկավոր է շոշափելի և կայուն կապ հաստատել պետական քաղաքականություն իրականացնողների և հասարակության միջև, որպեսզի Հայաստանի արտաքին գործընկերները հասկանան, որ գործ ունեն ոչ թե իշխանական լծակների համար պայքարող մի խմբի, այլ իր պետական շահը գիտակցող հասարակության և այդ հասարակության պատվերը քաղաքականության վերածող էլիտայի հետ:

Դրան հասնելու համար հարկավոր է, որ երկրի հասարակական-քաղաքական ներուժն ուղղվի ներքին խնդիրների շուրջ քննարկումների և բանավեճերի գեներացմանը, դրանք քաղաքական զարգացումների շարժիչ ուժ դարձնելուն, դրանց միջոցով գործընթացին հասարակությանը ներգրավելուն: Հայաստանում պետք է հիմնարար քննարկման ենթարկվի օրինականության և իրավունքի խնդիրը և այդ հանգամանքը դրվի բոլոր, անխտիր բոլոր գործընթացների հիմքում: Միայն դրանով կարող է Հայաստանն ամրանալ թե՛ ներսում, թե՛ արտաքին հարթության վրա: Հակառակ պարագայում, հասարակական-քաղաքական եղած առանց այն էլ սուղ ներուժը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ուղղելով ղարաբաղյան կարգավորման գործընթացը քննադատելուն կամ գովաբանելուն` նշանակություն չունի, թե որ մեկի հետ գործ ունենք ավելի շատ կամ ավելի հաճախ, մենք ոչ միայն չենք կարողանալու այդ գործընթացում առկա մարտահրավերներին դիմագրավել և խնդիրների լուծում գտնել, այլ կորցնելու ենք նաև ներքին խնդիրների լուծման և մարտահրավերները դիմագրավելու հնարավորությունն ու ուժը:

Ղարաբաղյան գործընթացը ավելին է, քան Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիր: Ղարաբաղյան գործընթացը միջազգային օրակարգի թեմա է: Իսկ դա արդեն հարցը դարձնում է առավել ընդգրկուն, դրանից բխող ճառագումները դարձնում է բազմազան և բազմավեկտոր: Հետևաբար, Հայաստանը պետք է ամբողջապես, համալիր կերպով պատրաստվի ղարաբաղյան գործընթացին: Այն անշուշտ առնչվելու է կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությանը, բայց այդ հարաբերությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար ընդամենը մի նիշ է այն գլոբալ համատեքստում, որ ունի այդ գործընթացը:

Հետևաբար, խոսքը նոր աշխարհակարգում Հայաստանի նիշի մասին է, որին պետք է արժանանալ կամ որը պետք է նվաճել: Իսկ դրա համար հարկավոր է կարգի բերել ինքնզինքը, այսինքն` հարկավոր է կարգի բերել ներքին կյանքը, ղարաբաղյան գործընթացը ծառայեցնել ոչ թե այդ ներքին կյանքը ստվերելու և խնդիրներից հասարակական ուշադրությունը շեղելու գործին, այլ գործընթացը դարձնել այն խոշորացույցը, որը հնարավորություն կտա ավելի լավ տեսնել ներքին խնդիրներն ու մարտահրավերները: Ամեն ինչ կախված է ցանկությունից: Ամեն ինչ սկսում է ցանկությունից, ինչպես կասեր փիլիսոփան:

Հարցն այն է, թե ով ինչ է ցանկանում ներկայիս ժամանակահատվածում: Ըստ դրա էլ գործածվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բայց դրա հետ մեկտեղ, խնդիրը նաև կարողանալու մեջ է: Ով ինչ և ինչքան է կարող և ինչպես է կարող ղարաբաղյան գործընթացը ներքին կյանքի խոշորացույց դարձնելու գործում: Այստեղ է, որ կարծես թե կա լուրջ խնդիր, լրջագույն խնդիր, որն արտահայտվում է այս տարիների ընթացքում և կարծես թե շարունակվելու առաջիկայում: Համենայնդեպս, անցնող տարին այդ առումով ակնհայտ դարձրեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ցանկության և կարողության պրոբլեմը: Կհաջողվի՞, արդյոք, դա հաղթահարել ապագայում` շատ դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում