Tuesday, 30 04 2024
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել

ԱԺ պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Իսրայելում

ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակությունը հունվարի 19-ին այցելել է Իսրայելի Պետություն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են բարեկամական խմբի անդամներ, ԱԺ պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը, Կարեն Սարիբեկյանը, Տաճատ Վարդապետյանը և Կարեն Շահմուրադյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ազգային ժողովի և Կնեսետի բարեկամական խմբերի համատեղ նախաձեռնությամբ նախորդ տարի՝ սեպտեմբերի 24-ին, Երևանում հիմնադրվել է «Հայ-իսրայելական հասարակական միջազգային ֆորումը», որի նպատակն է աջակցել և հարթակ ստեղծել երկու երկրների հասարակությունների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար: Երկրորդ ֆորումին մասնակցելու նպատակով հայաստանյան պատվիրակության կազմում Իսրայել են մեկնել նաև ֆորումի համանախագահ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, Երևանի պետական բժշկական համալսարան ի ռեկտոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական, BBC ռուսական ծառայության լրագրող, մշակութաբան Մարկ Գրիգորյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, Իսրայել-Հայաստան առևտրի պալատի տնօրեն Սուրեն Շահնազարյանը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Ֆելլեր-Վարժապետյանը, Հայաստանում Իսրայելի Պետության պատվ ավոր գլխավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը:

Հունվարի 17-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թել Ավիվի «Ասուտ» առողջապահական համալիրի ղեկավարության, բժշկական անձնակազմի, անվանի բժիշկների, ինչպես նաև բժշկական կրթության պատասխանատուների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք մասնավորապես վերաբերում են հիվանդանոցային կառավարմանը, օնկոլոգիային և քիմիոթերապիային: Քննարկվել է նաև այն հարցը, ըստ որի հայկական կողմից յուրաքանչյուր կրթական մոդուլի ընտրության դեպքում, այն ունենա Հայաստանի պահանջներին համահունչ ծրագրեր:

Այցելության ընթացքում կողմերը կարևորել են նաև մշակութային փոխադարձ ծրագրերի իրագործումը: Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Էլիյա Կահվեջյանի՝ Երուսաղեմը 1930-ականներին արտացոլող լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման և նախապատրաստման շուրջ:

Բիզնես ոլորտի շրջանակում պատվիրակության անդամներն ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում փորձ է արվել բացահայտել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները թե՛ ներդրումների և թե՛ հետազոտությունների ոլորտներում: Հանդիպումներ են եղել «Նեշեր» գործարանում, «Կֆար – Վիցկին» գյուղատնտեսական կիբուցում, «Կորետ» իսրայելական տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրինության, ինչպես նաև Ինվեստիցիոն բանկի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներ են եղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իսրայելական մի շարք ներկայացուցիչների հետ: Վերոհիշյալ հանդիպումները հիմնականում կրել են ճանաչողական բնույթ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները և համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպումներին մասնակցել են նաև Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը և Իսրայելի Պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում