Tuesday, 07 05 2024
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Ադրբեջանը փակեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, հիմա էլ փորձում է Հայաստանում նույնն անել. Շավարշ Քոչարյան

Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարությանը, նշեց. «Դիրքորոշում չի փոխվել: Համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է նաև այն հայտարարություններից, որոնք բազմիցս արվել են, ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործել… տվյալ պարագայում լրագրողի հարցը այնքան լկտի էր, որ պարտադրեց բացահայտել…»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ՄԽ հայտարարությունները միշտ այդպիսին են եղել. «Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ չկա հասցեագրում, ինչն էլ հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Քոչարյանը նշեց. «Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության ռոտացիան ուժի մեջ է մտնում, ապա առաջին պետությունը Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր: Երևանում երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, չեղավ կոնսենսուս»: Նա նաև հավելեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ էլ բացակայել է Բելառուսի նախագահը: Նրա խոսքով, հաջորդ գագաթաժողովի ժամանակ այդ հարցը վերջնական լուծում կստանա. «Այդ տեղը Հայաստանինն է»:

Ադրբեջանը փակեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, հիմա էլ փորձում է խոչընդոտել Հայաստանում գործող գրասենյակի գործունեությանը», – ասաց Շավարշ Քոչարյանը և հավաստիացրեց, որ հայկական կողմից կոշտ դիրքորոշում է արտահայտվում. «Այստեղ եվրոպական կառույցները, հենց ԵԱՀԿ-ն մտածելու տեղ ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում