Friday, 17 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Ռուս սահմանապահների գործողությունը համարժեք է եղել․ Գ Եղիազարյանը` հայ-թուրքական սահմանը հատած թուրք հովվին սպանելու մասին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանը խախտելու պատճառով սպանվել է 35-ամյա թուրք հովիվ Մուստաֆա Ուլքերը, որը, ԶԼՄ֊ների փոխանցմամբ, սահմանը հատել էր մոլորված անասունին գտնելու համար:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ ՀՀ ԶՈՒ-ն այդ հատվածում զինծառայողներ չունի, այդտեղ պատասխանատու են ռուս սահմանապահներն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Թե որքանո՞վ էր ռուս սահմանապահների գործողությունը ադեկվատ, և առհասարակ, որքանո՞վ սահմանում տեղի ունեցող միջադեպերին ռուսներն ունեն պատասխանատվության բաժին՝ «Առաջին լրատվական»֊ը հետաքրքվեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանից:

Նրա կարծիքով՝ միջադեպն անկասկած հրահրվել էր թուրքերի կողմից, և սահմանապահների պատասխանն էլ ադեկվատ էր․«Սա առաջին սադրանքը չէ, որ հրահրվում է թուրքերի կողմից, բայց այս մեկը ողբերգական ավարտ ունեցավ: Թուրքերը մշտապես սադրանքերի են գնում, այս անգամ էլ զինված հովիվը սահման է հատել, և նման դեպքում ադեկվատ է եղել պատասխանը»:

Գուրգեն Եղիազարյանի պնդմամբ՝ ոչ միան ռուս սահմանապահները, այլ նաև Հայաստանի Հանրապետության զինվորն է պատախասնատու սահմանի համար: Նրա խոսքով՝ պատասխանատվության բաժինը՝ 50-50 է․ «Եթե հարցնեք՝ ինչ է եղել, կասեմ, որ, միանշանակ, համարժեք է եղել սահմանի խախտմանը: Զինված խախտումը, բնական է, պետք է նման ելք ունենար: Այս մեկը, կրկնում եմ, ողբերգական ավարտ ունեցավ:

Մեր այն դիտարկմանը, որ եթե սահման հատողը պարզապես հովիվ է, որն իր մոլորված անասունին է փնտրել, ապա պատասխանը ադեկվա՞տ էր, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց․ «Ամեն օր Աֆղանստանում հարյուրավոր զոհեր են լինում՝ խաղաղ բնակչությունից, ամերիկացիները, տիրապետելով լավագույն տեխնիկային, չեն կարողանում կողմնորոշվել՝ ահաբեկի՞չ է իրենց մոտենում, թե՞ խաղաղ քաղաքացի. Այսինքն՝ եթե հարյուրավոր մարդիկ են զոհվում, և նրանց մասին խոսակցություն չկա, մեկ զինված հովվի հետ կապված, իհարկե ողբերգական դեպքը, պետք չէ սարքել շատ լուրջ խնդիր: Թուրքիան է հրահրել զինված հովվի մուտքը մեր սահման, Ձեր կարծիքով՝ առանց հատուկ ծառայության հրահրմա՞ն է եղել դա: Նա պետք է որ ադրբեջանցի լիներ ազգությամբ, բայց նա հո ինքն իրեն չէ՞ր վերցնի ու սահման հատի»,- եզրափակեց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում