Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Կոռուպցիան մեզնից կպել, պոկ չի գալիս

Երևում է՝ կոռուպցիայի արմատներն այլևս այնքան խորն են մխրճվել մեր կյանքի բոլոր ոլորտները, որ դրա հետևանքները, այսպես շարունակվելու դեպքում, կարող են ազգային անվտանգության գլխին մեծ փորձանք բերել: Չէ՞ որ որքան բարձր է կոռումպացվածության աստիճանը, այնքան երկիրը խոցելի է արտաքին մարտահրավերների առջև: Իրավիճակի աղետալիությունը հետզհետե բյուրեղանում է՝ մտահոգելով ՀՀ շարքային քաղաքացիներին: Անհանգստության նշաններ են երևում նաև հայրենի ընտրախավի որոշ ներկայացուցիչների հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում:

Որ կոռուպցիան վատն է, չարիք է, այս է, այն է, ըստ էության, գիտակցում են անխտիր բոլորը, ուստիև տարբեր տրամաչափի մեր պաշտոնյաները, օլիգոպոլիայի կարկառուն դեմքերը՝ ժամանակ առ ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի թեմային, մակդիրներ չեն խնայում՝ դատափետելու պժգալի այդ երևույթը, հավաստիացնելու հասարակությանը, որ ամեն ջանք կգործադրվի «անկոչ հյուրի» նման մեր շլինքից կախված և ոչ մի կերպ պոկվել չցանկացող պատուհասի դեմն առնելու համար:

Ասում են՝ լեզվի տակ ոսկոր չկա: Խոսքով, իհարկե, կարելի է ցանկացած իրավիճակ շտկել, բարեփոխումներ իրականացնել, կյանքը դարձնել շեն ու երջանիկ: Մինչդեռ գործնականում՝ մանավանդ եթե խոսքը կոռուպցիային է վերաբերում, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Չնայած չարիքը սանձահարելու փորձեր իսկապես կան ու եղել են՝ որքան ուզեք. մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն, ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմիններ, կազմակերպվել են հանային լսումներ, խորհրդաժողովներ, քարոզարշավներ, հեռախոսային «թեժ գծեր», թողարկվել են թեմատիկ բուկլետներ: Իրենց հերթին՝ յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն, պետական կառավարման այլ կառույցներ Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխեցրել են տվյալ համակարգին բնորոշ պայքարի սեփական հայեցակարգը, մշակել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր:

Եվ սա դեռ ամենը չէ: Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի «սայլին» լծվել են ինչպես հայաստանյան ոչ կառավարական կազմակերպություններ, այնպես էլ միջազգային շատ կառույցներ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը և այլք: Միայն վերջինիս ծրագիրը, որը մեկնարկել է 2007 թվականից, ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀԿ-ների և զանգվածային տեղեկատվական միջոցների դերի բարձրացմանը: Հիմնադրամի կողմից հակակոռուպցիոն ցանցին տրամադրվել են մի շարք դրամաշնորհներ, որոնք ծախսվել են ռազմավարական և ընթացակարգային առաջարկների, դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ ուսուցողական այցերի, համաժողովների ու դասընթացների համար:

Մի խոսքով, կարծես թե, քիչ աշխատանք չի կատարվել, քիչ միջոցներ չեն ներդրվել, բայց արի ու տես, որ կոռուպցիա կոչվածը աներես շան պես շնթռկել է մեր տան շեմին ու հեռանալու միտք չունի: Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ անցած տարեվերջին հրապարակած տվյալների, Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) մեզանում 2010-ին կազմել է 2,6 միավոր, ինչը բնութագրական է կոռումպացվածության բարձր սանդղակ ունեցող երկրներին: Այդպիսով Հայաստանն աշխարհի 178 երկրների մեջ Էրիթրեայի, Մադագասկարի և Նիգերի հետ անցյալ տարի կիսեց 123-126 տեղերը: Քիչ է սփոփում այն հանգամանքը, որ թշնամի Ադրբեջանը ԿԸՀ-ի 2.4 արժեքով մեզնից էլ ետ էր՝ 134-րդ հորիզոնականում:

Ամենազավեշտալին այն է, որ 2000-ական թթ. սկզբներին, երբ կոռուպցիայի թեմայով գոնե մեծադղորդ հայտարարություններ շատ չէին հնչում և հակակոռուպցիոն ներդրումներն էլ, եթե չեմ սխալվում, բավականին պակաս էին, Հայաստանի ԿԸՀ-ն տատանվում էր 2.9-3 միավորի միջակայքում, այսինքն՝ վիճակը համեմատաբար բարվոք էր: Փաստորեն ստացվում է՝ որքան հետագայում հաճախակիացան հիմնախնդրի արծարծումները և որքան ավելի շատ միջոցներ հատկացվեցին չարիքն արմատախիլ անելու համար, այնքան ցուցանիշները սկսեցին նվազել: Ի՞նչ կատարվեց: Չլինի՞ կոռուպցիայի հաղթահարմանն ուղղվող միջոցները նույնպես մանրից վերածվեցին կոռուպցիայի առարկայի: Թե չէ՝ միլիոնավոր դոլարների գումար է ներդրվում (չնայած տվյալ դեպքում տեղին է օգտագործել «մսխվում» բառը), մշակվում է մի ամբողջ ռազմավարություն, գրվում են հոյակապ հայեցակարգեր ու ծրագրեր, սակայն այդ ամենի ՕԳԳ-ն իշխանավորների սնամեջ խոստումներից այնկողմ չի անցնում:

Առհասարակ՝ բնակչության ցածր եկամուտ ունեցող երկրներում կոռուպցիայի բարձր մակարդակի պահպանումը կարող է «հումանիտար աղետի» հանգեցնել: Դիտարկումները ցույց են տալիս, որ այդպիսի երկրներում դժվար է կոռուպցիայի դեմ պայքարում օգտվել հանրային աջակցությունից, առանց որի կայուն առաջընթացի մասին խոսելն ավելորդ է: Այդ առումով նույնպես Հայաստանի պարագան յուրօրինակ է. մի հասարակություն, որը «Մարտի 1» է տեսել և որտեղ իրականացվող հեռախոսային գաղտնալսումները, ընդդիմության հալածանքները, դատաիրավական ամենաթողությունը սովորական երևույթ են՝ ժամանակ ու ջանքեր դեռ շատ կպահանջվեն վախի, հուսալքության համախտանիշը հաղթահարելու և, մանավանդ, մարդկանց մտածողությունը փոխելու համար:

Խնդրին տիրապետող փորձագետների պնդմամբ՝ կոռուպցիան ՀՀ-ում համակարգային բնույթ ունի, ինչը պայքարի համարժեք միջոցների կիրառում է ենթադրում: Մինչդեռ մերոնք, որպես կանոն, պատճառները թողած՝ զբաղվում են հետևանքների վերացմամբ՝ անտեսելով, որ մեզանում կոռուպցիայով ախտահարված են ամբողջ համակարգեր ու ոլորտներ և, առաջին հերթին, իշխանական բուրգը՝ վերից վար: Իսկ այլասերված համակարգը, ինչպես հայտնի է, ինքն իր դեմ երբեք չի պայքարի, այսինքն՝ չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Լավագույն դեպքում «քավության նոխազ» կդարձնի 1-2 «սլաքավորի», և ընդամենը: Մանավանդ՝ եթե խոսքը քաղաքական կոռուպցիայի մասին է, ասենք, ընտրակեղծիքի, որի հիմնաքարը դրվեց 1995 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և ավելի խորացավ հատկապես 1998 թ. իշխանափոխությունից հետո:

Հիմա դաժան իրականությունն այն է, որ կոռուպցիան սողոսկել է մեր նյութական ու հոգևոր տիրույթները և ավերածություններ է գործում: Այլևս պետական ամենաբարձր մակարդակով սկսել են խոստովանել, որ միայն հարկային համակարգում կաշառակերների թիվն անցնում է 2 հազարից կամ, օրինակ, ԱԺ-ում լիքը գործարարներ կան, ինչը ինքնին կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթ է: Այդ մասին բարձրաձայնող մեր պետական այրերը վաղուց պետք է հասկանային, որ խորհրդարանը նրանց տեղը չէ: Կամ՝ որ հարկայինի ու նրա նմանների «կապը» պետք է ժամանակին քաշեին: Չեն քաշել ու հիմա թթուն խմում են: Հեռուն գնալ պետք չէ, ամենավառ օրինակը ՀՀ կենսաթոշակային հիմնադրամում վերջերս բացահայտված ալան-թալանի՝ ավելի քան 113 միլիոն դրամի յուրացման փաստերն են:

Այդպես պետական չարաշահումների շղթան՝ ի հեճուկս պաշտոնապես հայտարարված բարեփոխումների, երկարում է ու, թվում է, երբեք վերջ չի ունենալու: Գանձագողություն, բյուջետային միջոցների փոշիացում, պետական ու վարկային գումարների յուրացումներ… և այս ամենը շարունակվող արտագաղթի ու աղքատության, քայքայված տնտեսության, սոցիալական բազում չլուծված խնդիրների խորապատկերին: Իսկ գալիք տարում, երբ ոչ խերով-բարով թևակոխենք $ 3.5 միլիարդի հասնող արտաքին պարտքի սպասարկման ակտիվ փուլ՝ տարեկան շուրջ $200 միլիոն, հոգսերի բեռը, թերևս, ավելի է ծանրանալու միջին վիճակագրական հայաստանցու վտիտ ուսերին: Տա Աստված՝ ես սխալ դուրս գամ:

Գևորգ Լալայան,
ՌԱՀՀԿ խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում