Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Տեղական արտադրության մրգատեսակների գներն աճ են արձանագրել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-9.2%-ով: Մայրաքաղաքում աճը կազմել է 3.1%: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: «Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Հիմնականում աճ արձանագրվել է տեղական արտադրության մրգատեսակների շուկայում, ինչը պայմանավորված է բուսաբուծության 11.8 տոկոսով անկումով»,-ասաց Մարտիրոսյանը:

Մրգի ապրանքախմբում 2016 թ. դեկտեմբերին, 2015 թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 17.0%, իսկ 2016 թ. նոյեմբերի համեմատ` 2.8% գնաճ:

«2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.5%, տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքայանարնջի՝ 26.9% գնաճ: Դրան զուգընթաց, նարնջի գինը նվազել է 13.4%-ով, մանդարինինը՝ 8.2%-ով, ադամաթզինը՝ 4.9%-ով, չամչինը՝ 2.7%-ով, իսկ կիտրոնի գինը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ»,-ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016 թ. դեկտեմբերին, 2015թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2016 թ. նոյեմբերի համեմատ՝ 27.7% գնաճ: «2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.1%, կարտոֆիլի՝ 2.9%, գազարի՝ 6.0%, ճակնդեղի՝ 6.5%, բողկի՝ 7.9%, գլուխ սոխի՝ 9.4%, կանաչ սոխի՝ 10.9%, կաղամբի՝ 11.3%, վարունգի՝ 15.9%, լոլիկի՝ 28.4%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ լոբու՝ 2 անգամ, կանաչ պղպեղի՝ 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ: Դրան զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նվազել է 18.2%-ով, սխտորինը՝ 1.9%-ով»,-հավելեց բանախոսը:

2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 19.0-39.6%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 26.1%-ով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում