Գերմանիայում սկսվում է դատը փոխպատվաստում իրականացնող բժշկի նկատմամբ, որին մեղադրում են նրանում, որ նա կեղծել է բժշկական տեղեկատվությունը, որ իր հիվանդներին ապահովի առաջնային տեղեր դոնորական օրգաններ ստանալու հերթում, հայտնում է BBC-ն:
Դատախազության վարկածով՝ Գոտինգեն քաղաքի ծանր հիվանդ մարդիկ բժշկին գումար են վճարել, որ դոնորական օրգաններ ստանան արտահերթ, ինչը կարող էր դրանց կարիքն ունեցող և սպասող մյուս հիվանդների մահվան պատճառ դառնալ:
Խախտումները գերմանական հիվանդանոցներում հայտնաբերվել են այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները սկսել են զանգվածային հետաքննություն ամբողջ երկրում:









































