Saturday, 18 07 2026
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը

ՀՀԿ-ում ես տեղ չունեմ, ՀՀԿ-ն ինձ հետ հույսեր չի կապում. Հակոբ Հակոբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):

– Պարոն Հակոբյան, արդեն որոշե՞լ եք՝ առաջիկայում խորհրդարանական ընտրություններին ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու և մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ:

– Անպայման մասնակցելու եմ, կուսակցությունների հետ բանակցությունների մեջ եմ:

– Այսինքն՝ բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ և՞ս բանակցում եք:

– Այո՛: Բոլորի հետ բանակցում եմ, ուսումնասիրում։ Բացի դրանից, հանդիպում եմ ժողովրդի հետ, տեսնեմ՝ ո՞ր կուսակցությանն են ավելի շատ վստահում: Հետո կտեսնեմ, թե որտեղ եմ տեսնում իմ դերը, և այդ ժամանակ էլ կորոշենք:

– Պարոն Հակոբյան, եթե հանկարծ այդտեղ լուրջ մրցակիցներ ունենաք, այնուամենայնիվ՝ ռեյտինգային ընտրակարգով կմասնակցե՞ք:

– Ես միշտ մեծամասնականով եմ մասնակցել ընտրություններին, երբևիցե չի եղել, որ մասնակցեմ ցուցակով։ Համամասնական տարբերակով ես երբեք չեմ առաջադրվել, միշտ էլ առաջադրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Այդ տարբերակների միջև ինձ համար տարբերություն չկա, կարևորը՝ ժողովուրդն ընտրում է այն կուսակցությանը և այն անձին, ում ցանկանում է տեսնել: Այստեղ լուրջ մրցակցություն է, քանի որ եթե նախկինում երկու-երեք մարդիկ էին պայքարում միմյանց դեմ, այսօրվա դրությամբ հնարավոր է՝ լինեն մինչև 100 թեկնածուներ:

– Այդքան շատ թեկնածուներ կլինե՞ն Էջմիածնից:

– Եթե 6-7 կուսակցություններ մասնակցեն, և յուրաքանչյուրը ներկայացնի 15 թեկնածու, ապա կլինի մոտավորապես 100 թեկնածու, և մարդիկ հնարավորություն կունենան ընտրելու այդ 100 թեկնածուներից որևէ մեկին:

– Կարծում եք՝ աշխույժ ընտրապայքա՞ր կլինի՝ հաշվի առնելով, որ, օրինակ, շատ կուսակցություններ են մասնակցում, շատ դաշինքներ կձևավորվեն:

– Աշխույժ կլինի, քանի որ մրցակցությունը մի քանի թեկնածուների միջև է տեղի ունենալու: Ինչպես գիտենք՝ նախկինում կարող էր կուսակցությունների միջև պայմանավորվածություններ լինել. կուսակցությունները պայմանավորվում էին, ասում էին՝ մենք այս մարզում ընտրողներին կներկայանանք մեծամասնականով, մյուս մարզում մենք չենք ներկայանա, դուք ներկայացեք: Հիմա այս ընտրություններին որևիցե պայմանավորվածություն չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:

– Պարոն Հակոբյան, ՀՀԿ-ի հետ նույնպե՞ս պատկերացնում եք քաղաքական ճանապարհ: Չե՞ք կարծում, որ հանրության մոտ ՀՀԿ-ն վստահություն չունի։

– Տարբեր են կարծիքները, մարդկանց ավելի շատ հուզում է իրենց սոցիալական ծանր վիճակը: Հիմա թե կոնկրետ ում կտան իրենց ձայնը, ով ակտիվ քարոզչություն կիրականացնի, ում ծրագրերին կհավատա ժողովուրդը՝ արդեն կատարվող աշխատանքների արդյունքներից կերևա:

– Ձեր՝ ֆիլմերը նկարելու գործը կիսատ կթողնե՞ք այս նախընտրական փուլում, թե՞ զուգահեռաբար կաշխատեք նաև այդ ուղղությամբ:

– Եթե ես մասնակցեմ, 3-4 տեսահոլովակ ենք նկարահանելու, որոնք վերաբերելու են ընտրություններին, ընտրական այս վիճակներին, նախկինում եղած վիճակներին։ Մասնակցելու են դերասաններ, և հանրությանը ցույց ենք տալու, թե ինչպիսի ընտրությունների կարելի է գնալ։ Մի խոսքով՝ չբացեմ փակագծերը, արդեն ես հանձնարարություն եմ տվել, մասնագետներն աշխատում են, երեք-չորս հատ 3-4 րոպեանոց տեսահոլովակներ կլինեն կոնկրետ ընտրությունների վերաբերյալ:

– Եվ դրանք փաստորեն նախընտրական քարոզարշավի՞ն կօգտագործեք:

– Այո՛: Նախընտրական քարոզարշավին բոլորը կդիտեն, որ կարելի է ընտրություններին գնալ այդպիսի մեթոդներով, քաղաքակիրթ ձևով, ավելի խելոք: Լավ կներկայացնենք հասարակությանը, որ հասարակությունը հասկանա՝ ուր է գնում և ինչ է անում:

– Պարոն Հակոբյան, Դուք որպես ընդդիմադի՞ր եք գալու քաղաքական դաշտ, թե՞ որպես այլընտրանք, ինչպիսի՞ կերպարով կներկայանաք հանրությանը։

– Գիտեք, ընտրություններին չի կարելի ասել՝ որևէ մեկն ընդդիմադի՞ր է, թե՞ ընդդիմադիր չէ, ընտրություններին մասնակցողը գնում է  իշխանությունը վերցնելու, այսինքն՝ գնում է, որպեսզի իրականացնի իր ծրագրերը, իսկ նախընտրական ծրագրերն իրականացնելու համար մարդ պետք է ունենա գործիքներ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է ոչ թե պարզապես ներկայացված լինել Ազգային ժողովում, այլ վայելել ժողովրդի վստահությունը և լինել մեծամասնություն, որպեսզի կարողանա իր ծրագրերն իրագործել: Հիմա մենք գնալու ենք ընտրությունների, իսկ ապրիլի 2-ին չի լինելու ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն: Իշխանությունը լինելու է ժամանակավոր: Այդ ժամանակ մենք կտեսնենք. եթե այդ գնացող ուժին ժողովուրդը վստահի, մեծամասնություն կդառնանք, և բնական է, որ մենք կդառնանք իշխանություն, մնացածը կդառնան ընդդիմություն, եթե չենք ունենա այդքան քվեներ, բնական է՝ մի մասը կարող է կոալիցիա կազմել, մի մասը կարող է դառնալ ընդդիմություն: Դա կերևա միմիայն ընտրություններից հետո:

– Պարոն Հակոբյան, իսկ այդտեղ Ձեր նախկին մրցակիցներից կլինե՞ն, որոնք այս անգամ ևս Ձեզ մրցակից կդիտարկեն ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու դեպքում:

– Այն մարդիկ, ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, բոլորն էլ մրցակիցներ են, բոլորս պետք է հավասարապես իրավունք ունենանք մեր ծրագրերը ներկայացնելու հասարակությանը: Հետո հասարակությունը կորոշի՝ ում է վստահում: Բոլորին էլ պետք է հնարավորություն տրվի իրենց ծրագրերը ներկայացնելու:

– Պարոն Հակոբյան, ե՞րբ որոշակիորեն հստակեցված կլինի, թե  որ կուսակցությանը կմիանաք:

– Իմ կարծիքով՝ մինչև ամսի 15-ը հստակ կլինի, որովհետև արդեն քիչ ժամանակ է մնում:

– Իսկ ո՞ր ուժերի միջև եք ընտրություն կատարելու:

– Հանրապետական կուսակցությունում ես տեղ չունեմ, որովհետև ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում արդեն իսկ ցույց է տվել, որ ինձ հետ հույսեր չի կապում, որովհետև իրենց հանդիպումներին, համագումարներին ինձ չեն հրավիրել։ Ես հանրապետական չեմ, և կարծում եմ, որ այնտեղ անելիք չունեմ: Մյուս կուսակցությունների հետ տեսնենք՝ ինչպես ենք պատկերացնում հետագան: Ինձ համար կարևորը մեր հետագա գործունեությունն է, որովհետև ես ունեմ կոնկրետ ծրագրեր, որոնք փորձում եմ իրականացնել: Տեսնենք՝ այդ կուսակցությունները իրենց մեջ այդքան ուժ և համարձակություն կգտնե՞ն, որ իմ համարձակ ծրագրերն իրականացնեն: Դրանք մի փոքր համարձակ ծրագրեր են, շատ շատերի համար էլ գուցե անհասկանալի, բայց դրանք այնպիսի ծրագրեր են, որոնք 1 միլիարդից մինչև 3 միլիարդ ներդրումներ են պարունակում Հայաստանում: Իսկ դրանից հետո՝ եթե իմ ծրագրերը իրականացվեն, 1,5-2 միլիոն զբոսաշրջիկների հոսք է լինելու դեպի Հայաստան: Շատ մեծ ծախսեր չեն պահանջվում, պետք է քաղաքական կամք և մարդկանց հասկանալու աստիճանը, այսինքն՝ թե ինչքանով են հասկանում, որ այս ծրագրի իրագործմամբ ինչքան օգուտ կտանք մեր պետությանը, մեր ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում