ՀՀ քաղաքաշինության նախարարությունն օրերս 26 մլն 173 հազար դրամ (մոտ 63 հազար դոլար) է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիզ 1 դպրոցի համար գույք ձեռք բերելու նպատակով:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ այդ գումարով Տեղ գյուղի դպրոցը, ըստ էության, կապիտալ կահավորվել է՝ ձեռք են բերվել աշակերտական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, ճաշասեղաններ: Բացի այդ, ինչպես փաստում են «ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, սեղաններ, գրապահարաններ ու զգեստապահարաններ ձեռք են բերվել նաև ուսուցիչների համար:
Բանն այն է, որ Տեղը Սերժ Սարգսյանի ծննդավայրն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































