Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և ոլորտի այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղական դպրոցների մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների հարցը, ներկայացվել են առաջարկություններ խմբեր կազմելու հիմնական մոտեցումների ու սկզբունքների վերաբերյալ: Հիշյալ դպրոցների ցանկն առաջիկայում կհաստատվի, որից հետո խմբի լիդերության պատասխանատվությունը ստանձնած յուրաքանչյուր դպրոց խմբում ընդգրկված դպրոցների հետ համատեղ կմշակի տեսադասեր կազմակերպելու աշխատանքային ծրագիր և ժամանակացույց: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը, որպես խնդիր կարևորել է տեսադասերի գնահատման արդյունավետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման մեթոդաբանությունը դեռևս մշակման և փորձարկման փուլում է. «Բովանդակային առումով կրթակարգի ամենասկզբունքային խնդիրն առարկայական խմբերի և բնագավառների ճիշտ համամասնությամբ բաշխումն է: Երկրորդն արդեն մեթոդաբանության խնդիրն է՝ մենք պետք է նախ մշակենք և դպրոցներին առաջարկենք տեսադասերի և էլեկտրոնային կրթության մեթոդիկա: Հաջորդ ամենակարևոր խնդիրն էլեկտրոնային գրադարանի ստեղծումն է, որտեղ պետք է ներբեռնել կրթական ամբողջական և համակարգված բովանդակություն՝ ըստ առարկաների և դասարանների: Համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար: Ընդ որում բոլոր ուսուցիչներին պետք է տրվի, ինչպես համակարգից օգտվելու, այնպես էլ սեփական փորձն ու կարծիքն ազատ ամբիոնի ձևաչափով արտահայտելու հնարավորություն»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը նոր հանձնարարական է տվել՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը :

Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մասնագետների առաջարկությունենրը, ընտրվել է հեռավար և էլեկտրոնային կրթության համար առավել արդյունավետ համարվող առարկայախումբը/ «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ/: Քննարկման մասնակիցներն առանձնակի կարևորություն են տվել տեսադասերի և հեռավար կրթության արդյունավետության խնդրին՝ ըստ դասարանների և հանրակրթության աստիճանների:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի» նախագիծը, որը մշակվել է ԿՏԱԿ-ի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում