Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Չկա մի ուժ, որ ինձ ստիպի հակառակն անել. մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ. Փաշինյան

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «1000 դրամների օրենքը» քննարկում են այն պայմաններում, երբ հազարավոր զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներ գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, իսկ բազմաթիվ հիմնադրամներ ու անհատներ օգնություն են հավաքում այդ ընտանիքներին օգնելու համար:

«Շուտով Նոր տարի է, և մենք կտեսնենք 5 հատ լիմոնադ, 7 հատ լավաշ, 12 բլինչիկ և ամեն բլինչիկի համար հինգ րոպեանոց գովազդային ռեպորտաժներ տարբեր լրատվամիջոցներով: Այս քննարկվող նախագծով մենք շանս եք ստանում սկսել գտնել պրոբլեմի ինստիտուցիոնալ լուծումը, սակայն դժվար է ասել՝ կօգտագործե՞ն շանսը: Հայրենիքի համար զոհված կամ հաշմանդամ դարձած երեխաները կազատվեն Սոցապնախարարության ընդունարաններում կամ օլիգարխների դռների տակ օրեր անցկացնելուց»,- ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ հետագայում այս կառույցը կմեծանա և կտարածվի նաև մինչ հունվարը կատարված դեպքերի վրա:

Նիկոլ Փաշինյանն անհերքելի փաստ համարեց, որ իշխանությունը կոռումպացված է և թալանչի, սակայն ընդգծեց, թե համակարծիք չէ, որ այս փաստարկով կարելի է օրենքին դեմ քվեարկել։

«Այսինքն՝ զոհված զինծառայողի երեխայի ուսման վարձը մուծել չկարողացող երեխային մենք ասում ենք՝ բալի՛կ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել, գնացել է՝ հայրենիքի համար զոհվել, ուրեմն՝ գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանեկենություն արա, կամ էլ օրերդ անցկացրու գերատեսչությունների դռների տակ, մինչև մենք կանենք իշխանափոխություն, ինչպես անում ենք արդեն 20 տարի՝ գարուն, աշուն, ձմեռ և այլն»,- ասաց Ն. Փաշինյանը:

Երբ Նիկոլ Փաշինյանը  փորձում էր հիմնավորել, թե ինչու է կողմ այս նախագծին՝ ասելով, թե 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, տալիս ենք զինվորների ընտանիքին, տեղից սկսեց բղավել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Սուտ ես ասում, ոչ, էդպես չի, չի կարելի այդպես ասել… դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, Սերժի գրպանն է գնալու այդ գումարները… »:

«Թույլ տուր՝ բացատրեմ,- նշեց Ն. Փաշինյանը: – Կոպիտ փաստեր եմ ասում՝ մարդը զոհվե՞լ է, զոհվել է, հաշմանդա՞մ է դարձել, դարձել է… »:

«Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել, ես կողմ եմ այս նախագծին: Մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»,-ընդգծեց Ն. Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում