Friday, 17 07 2026
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից

Նոր մագիստրոսական ծրագիր ԵՊՀ-ում՝ Եվրամիության ֆինանսավորմամբ

2007 թվականից Երևանի պետական համալսարանում գործող Եվրոպական ուսումնասիրությունների գիտաուսումնական կենտրոնը, 2010թ. հոկտեմբերին հաղթելով Եվրամիության կողմից հայտարարված մրցույթում, հնարավորություն է ստացել իրականացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող մագիստրոսական ծրագիր։ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 1,300,000 եվրո, ԵՄ միակ ծրագիրն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում։

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների գիտաուսումնական կենտրոնը ծրագրին մասնակցում է՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի ազգային համալսարանների հետ միասին, սակայն հանդիսանում է ծրագրի կենտրոնը։

Եվրոպական ուսումնասիրությունների գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը տեղեկացնում է, որ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համար կա 30 անվճար տեղ, որից 25-ի դեպքում կենտրոնը հոգում է նաև կացության և ճանապարհորդական ծախսերը։

«Չկա ազգային պատկանելության հիմքով որևէ սահմանափակում։ Ուսանողները կարող են դիմել Արևելյան գործընկերության տարածաշրջանի բոլոր երկրներից»,- ասում է Արթուր Ղազինյանը։
Մագիստրատուրայի ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է։ Հայտեր ներկայացնելու համար հարկավոր է բակալավրատի դիպլոմ, անգլերենի իմացության TOEFL քննության ցուցանիշ և մոտիվացիոն նամակ։

«Ընդունելության համար առաջնահերթ կարևորություն են ներկայացնում ոչ միայն դիմորդի ավարտական գնահատականները, այլև մոտիվացիոն նամակը, քանի որ ֆակուլտետի ուսանողը պետք է լինի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի նվիրյալ գաղափարախոս և հանդիսանա եվրոպական արժեքների կրող։ Առաջին հերթին ինքն իրեն պետք է եվրոպացի համարի»,- կարևոր է համարում Արթուր Ղազինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում