Saturday, 04 05 2024
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում

Գալուստ Սահակյանի մտքերը վերծանելն անհնար է. Լևոն Զուրաբյան

«Գալուստ Սահակյանի մտքերը վերծանելն անհնար է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հնչեցրած մտքերին: Գալուստ Սահակյանը Լևոն Զուրաբյանի ելույթից հետո հակադարձել էր՝ ասելով. «Դուք Լևոն Պետրոսյանին մի՛ դարձրեք ձեր հարազատը… Նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովացել է Լևոն Տեր-Պետրոսյանին: 95թ-ին մենք միասին եկել ենք ԱԺ մեկ խնդրով՝ մենք պաշտպանել ենք Ղարաբաղը, որը դուք ուզում էիք տաք…»:

«Չեմ կարծում, որ նրա խոսքը հնարավոր է հասկանալ ու ընկալել. նրա արտահայտությունը փորձեցի հասկանալ, սակայն ապարդյուն. ես միշտ սովոր եմ հակառակորդին հարգել: Փորձում եմ լրջություն փնտրել ու հասկանալ այդ խոսքերը: Մի քանի տարբերակով փորձեցի վերծանել այն, բայց չստացվեց: Համենայնդեպս ես հասկանում եմ, որ ինքը՝ Գալուստ Սահակյանը, մեր ազգային ըմբռնումների մեջ չկա, քանի որ նրա ասածներն ըմբռնել ընդհանրապես շատ դժվար է»,-ասաց Լ.Զուրաբյանը:

Նա նաև նշեց, որ չգիտի՝ Գալուստ Սահակյանի խոսքերին լո՞ւրջ վերաբերվի, թե՞ ոչ, երբ խոսքը ԼՂ հակամարտության մասին է. «Մենք տեսել ենք ՀՀԿ վարած քաղաքականությունը, տեսել ենք՝ ինչքան ավելի վատ դիրքերի վրա են հայտնվել ՀՀ և ԼՂՀ դիրքորոշումները: Հիմա չգիտեմ՝ ինչի՞ համար ենք պայքար տանում, սակայն դրանք շատ ավելի թույլ դիրքորոշումներ են, հիմա շատ ավելի վատ վիճակում է գտնվում բանակցային գործընթացը, քան գտնվում էր 1990-ականներին: Իսկ այդ տարիներին Ադրբեջանը պատրաստ էր ու արդեն համաձայնությունը տվել էր խաղաղ կարգավորման գործընթացին, քանի որ ՀՀ-ն բանակցում էր ուժեղի դիրքից: Այսօր թելադրողը Ադրբեջանն է… Հուսով եմ՝ Գալուստ Սահակյանը կհասկանա, թե ինչ ասացի»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հող հանձնելու վերաբերյալ Գ. Սահակյանի հայտարարությանը, Լևոն Զուրաբյանը այդպիսի գնահատականները աբսուրդ համարեց. «Եթե հայոց պատմության տեսանկյունից նայենք, վերջին հազարամյակում երևի առաջին անգամն է, որ ՀՀ-ն, հայերը ոչ թե հող են հանձնում, այլ հող ձեռք են բերել: Հմուտ քաղաքական գործիչներն ունեն խաղաղ բառապաշար, նրանք խոսում են խաղաղության մասին, կարգավորման մասին, իսկ ընթացքում տարածքներ են վերցնում:

Իսկ այս տիպի ազգային ըմբռնումների մեջ գտնվող գործիչների դեպքում կատարվում է լրիվ հակառակը, այսինքն՝ նման ռազմատենչ հայտարարություններ են անում անհաշտ դիրքերից, իսկ գործընթացը տանում են դեպի պարտություն ու հանձնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում