Բաշար Ասադի կառավարության հնարավոր տապալումը լրջորեն կվնասի ԱՄՆ ազգային անվտանգությունը, քանի որ այդ դեպքում Սիրիան ապաստան կդառնա տարբեր տեսակի ահաբեկիչների համար: The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԿՀՎ առաջին տեղակալ Մայքլ Մորելը:
Մորելի խոսքով՝ վտանգը կայանում է նրանում, որ սիրիական կառավարությունը, որն ունի քիմիական զենք ու զարգացած զինատեսակներ, կարող է տապալվել, ու այդ ժամանակ երկիրը կվերածվի ահաբեկիչների ապաստանի:
Նրա խոսքով՝ այդ դեպքում կհաղթանակի «Ալ-Քաիդան», ինչն ԱՄՆ-ի համար հավելյալ խնդիրներ կստեղծի:









































