Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Կենտրոնի, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի գովազդի բաժնի պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տույժի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ նախորդ շաբաթ մայրաքաղաքում կատարած կրկնակի ստուգայցերի արդյունքում նախկինում գույքագրված 305 վահանակի փոխարեն այս անգամ գույքագրել է օրենքÕ « պահանջին չհամապատասխանող 532 գովազդային վահանակ: Ըստ այդմ, 23 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակներն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին, իսկ 355 գովազդային վահանակ ապամոնտաժվել է: Եվս 154 վահանակ համապատասխանեցվել է oրենքի պահանջին: Զեկուցվել է, որ հիմնական խախտումները գրանցվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարգապահական տույժի ենթարկել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պատասխանատուներին, իսկ իրավախախտման դեպքերի կրկնության պարագայում կիրառել օրենքով սահմանված ավելի խիստ պատժամիջոցներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման և ծառերի խնամքի աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի՝ շարունակվում է նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի էտը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և խիստ հսկողություն սահմանել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց վարձակալած տարածքներն աշնանային տերևաթափից մաքրելու նկատմամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 36 վարչական արձանագրություն:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 50 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հետևողական աշխատանքներն ու ամենօրյա հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքում գործող առևտրային օբյեկտների սեփականատերերին և վարձակալներին ծանուցվել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ոգելից խմիչքներ վաճառելու արգելքի մասին: Սահմանվել է նաև խիստ հսկողություն թերացողների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում