«Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով մեր քաղաքացիները պետք է նորից հարկեր վճարեն, հարկային բեռը ավելացվելու է: Նախատեսված է յուրաքանչյուր աշխատող անձից գանձել հազար դրամ, և իբրև թե այս գումարը պետք է ծառայի մեր զինվորների ապաքինման կամ պատերազմում կամ զինված ուժերում տեղի ունեցող դեպքերի ժամանակ մեր կորցրած զինվորների ընտանիքներին աջակցելու համար: Հասկանալի է, որ այս հարկային բեռը ավելացվում է նախընտրական շրջանում, և գործող ապօրինի իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե լցնել, նա փորձելու է այս ապօրինի կերպով լցնել բյուջեն»,- ԱԺ այսօրվա նիստում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ հանրությունը չի ողջունում և դատապարտում է այս նախագիծը:
Փոստանջյանը նշեց, որ այս նախագիծը չպետք է արժանանա ԱԺ հավանությանը. «Կոչ եմ անում դեմ քվեարկել, գոնե այս պահին համերաշխություն ունենանք մեր հանրության հետ, հերիք է զբաղվեք մուրացկանությամբ, այն էլ՝ հազար դրամ մուրաք մեր ժողովրդից»,- նշեց պատգամավորը:









































