Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Արտոնյալ պայմաններ տեղական արտադրողների համար

Ցանկացած քայլ, որն ուղղվում է աջակցելու տեղական արտադրողին, ուղղակիորեն լումա է՝ ներդրված երկրի տնտեսության զարգացման գործում: Հենց այս համոզմունքն էլ առիթ դարձավ «Տաշիր» առևտրի կենտրոնում ձևավորելու Armenian Brands առանձնացված հարթակը, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

Շուրջ 1000 քմ առանձնացված տարածք զբաղեցնող հարթակում արտոնյալ պայմաններով տեղակայված են հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող բացառապես հայաստանյան ընկերություններ: «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ տնօրեն Լևոն Հակոբյանի խոսքերով, առևտրի կենտրոնի բոլոր տնտեսվարողների համար առկա են բարենպաստ պայմաններ գործունեություն ծավալելու համար, քանի որ այդպիսով բազմաթիվ մարդկանց համար ապահովվում են աշխատանք ու համապատասխան եկամուտներ: Միևնույն ժամանակ, առավել արտոնյալ պայմանները հնարավորություն են ընձեռում տեղական արտադրողներին արտադրանքի անհամեմատ ցածր ինքնարժեք ձևավորել և արդյունքում մրցունակ լինել ներմուծվող համանման ապրանքների նկատմամբ: Սա իր հերթին թույլ կտա ժամանակի ընթացքում ընդլայնել տեղական արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել նոր աշխատատեղերի ստեղծման, պետության բյուջետային մուտքերի ավելացման և վերջապես երկրից դուրս եկող գումարների ծավալների նվազեցման: «Ուստի շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը, այն պարագայում, երբ որակի և գնի հարաբերակցության պարագայում մեր արտադրողների ապրանքներն առավել շահեկան են, գնումներ կատարելիս նախապատվությունը տա տեղական արտադրության ապրանքներին՝ այդպիսով աջակցելով մեր երկրին ու մեր տնտեսությանը»,-նշեց ընկերության տնօրենը:

Նախագծի ստեղծման հիմքում դրված է ոչ միայն ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներին, այլև առաջին հերթին տեղական արտադրողին աջակցելու, խրախուսելու և դեպի շուկա սահուն ընթացք ապահովելու գաղափարը: Լևոն Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ հարթակը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտերկրյա բիզնես-գործընկերների շրջանում, և չի բացառվում տեղական շուկայի պահանջարկը բավարարելու դեպքում նաև նույն ձևաչափով հանդես գալ արտաքին շուկաներում:

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Փոխվարչապետը բարձր գնահատեց գաղափարը՝ նման արտոնյալ պայմաններով մեկտեղել հայ արտադրողներին և արվեստի մարդկանց, նրանց համար հնարավորություններ ընձեռել միասնական հարթակով ներկայանալ պոտենցիալ գնորդներին: «Վստահ եմ, որ այս տարածքը շատ կարճ ժամանակ անց կդառնա մեր հայրենակիցների ու նաև զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը»,-նշեց Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերով, այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ՀՀ-ում զարգանա փոքր ու միջին ձեռներեցությունը, առավել ևս, որ ներկայացված են զարգացման տեսակետից հեռանկարային ոլորտներ: Նման հնարավորությունը, ըստ նախարարի, լուրջ հնարավորություններ կընձեռի արտադրական ծավալները ժամանակի հետ ընդլայնելու համար: Սուրեն Կարայանը նաև նշեց, որ տնտեսվարողների ու կազմակերպիչների հետ քննարկել են նաև առկա խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:

«Տաշիր Ինվեստ Գրուպի» ներկայացուցիչները հավելեցին, որ ծրագիրը փուլային է ու շարունակական, և բացի արդեն իսկ ներկայացված տնտեսվարողներից, տեղական այլ արտադրողների հետ համագործակցության համար ևս առևտրի կենտրոնի դռները միշտ բաց են:

«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ մամուլի ծառայություն

15068360_1181443888569681_2209193847520252167_o

15042197_1181443641903039_4241895764664378494_o

15042032_1181443698569700_4488739404105768042_o

15039729_1181443078569762_3282086438119169607_o

15039487_1181443431903060_1696915709877628447_o

15003475_1181443635236373_568417137730546288_o

15003470_1181443795236357_9553376283499541_o

15003462_1181443991903004_1687565532262977068_o

15003235_1181443261903077_8730426712100011401_o

15000852_1181443418569728_2032202253433397267_o

15000093_1181443255236411_1211135329938906090_o

14990999_1181443985236338_810430052877704273_o

14990909_1181443428569727_8528394663614920901_o

14976540_1181443591903044_6132252501168161876_o

14976489_1181443821903021_8140035357880276285_o

14976390_1181443971903006_6788869691019398450_o

14976383_1181443268569743_4027328131169471483_o

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում