Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

Հայաստանն այլևս տոհմային երինջների ներկրում չի իրականացնի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 1-ին հրավիրել էր խորհրդակցություն անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, «Անասնաբուժասանիտարիայի և բու սասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմեն Ավագյանը, ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, Հայաստանի ազգային ագրարային համալասարանի դասախոսներ և այլոք: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մենք կազմակերպել ենք այս հանդիպումը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղանի շուրջ մասնագիտական հանրույթի հետ բովանդակային քննարկումներ ունենալու համար, որպեսզի վեր հանենք անասնաբուժության ոլորտի խնդիրները, լսենք ձեր առաջարկությունները` հասկանալու համար, թե ինչ քայլեր պետք է կատարենք այս ոլորտը վերականգնելու համար»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բակային մորթի արգելման և սպանդանոցային մորթի անցման, անասնաբույժների մասնագիտական պատրաստվածության, հարկադիր սպանդի ենթակա հիվանդ կենդանիների դիմաց փոխհատուցման տրամադրման, վերահսկողության խստացման և այլ հարցեր:

Մասնագետների կողմից առաջարկներ հնչեցին անասնաբույժների կարգավիճակի հստակեցման, վարձրատրության բարձրացման, կենդանիների համարակալման, հիվանդությունների կանխարգելման նպատակով հանրային իրազեկման ծրագրերի իրականացման, արհեստական սերմնավորման կիրառման, ներքին վերարտադրության կազմակերպման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` նախարարը նշել է. «Դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ մշակվել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման հայեցակարգը, և այժմ քննարկվում են դրա ֆինանսավորման հարցերը: Կարծում եմ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ անասնաբույժները պետք է լինեն հաստիքային աշխատողներ և ֆինանսապես առավել պաշտպանված, ինչի վերաբերյալ մենք համապատասխան առաջարկություն կներկայացնենք կառավարության քննարկմանը: Բացի այդ, մենք այլևս տոհմային երինջների ներկրում չեն իրականացնելու, այլ ներսուÕ ´ ենք կազմակերպելու դրանց վերարտադրությունը, քանի որ ունենք տեղում այդ աշխատանքներն իրականացնելու հնարավորությունն ու կարողությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում