Wednesday, 08 05 2024
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times

ՀՀԿ-ն բացահայտել է գաղտնիքը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Վանաձորի քաղաքապետի հայտնի սկանդալային ընտրությանը, ըստ էության բացահայտել է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը ըստ իշխանության:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի շուրջ միավորված երեք կուսակցությունները հաշվի չեն առել ավագանու իրենց ցուցակների անդամների տեսակետները, իսկ այդ մարդիկ նրա համար չեն մտել այդ կուսակցությունների ցուցակներ, որ մեկ գիշերում որոշվի միավորվել: Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը բացահայտել է, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություններում ներդրել է այսպես ասած իր թիմակիցներին կամ իր վերահսկողության տակ գտնվող անձանց: Ընդ որում, ամբողջ խնդիրը այն է, որ դա փաստ է: Հայտնի չէ, թե որ կուսակցության մասին է խոսքը հատկապես, բայց դա փաստ է, որ առնվազն չորս մարդ եղել են ՀՀԿ վերահսկողության տակ: Ընդ որում, նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք եղել են հենց այդ չորսը և ոչ թե ասենք կրկնակի ավելի, որոնց պարզապես դեռ չեն օգտագործել իրենց ծրագրերում: Այստեղ, ինչ խոսք, կա ընդդիմադիր կուսակցությունների պատասխանատվությունը, որոնք փաստորեն իրենց ցուցակներում են ներգրավել մարդկանց, որոնք թե՛ վստահելի չեն, թե՛ կառավարելի չեն: Սակայն, մյուս կողմից, այս իրողությունը խիստ հարաբերական է երկրում, որտեղ չկա արդարադատություն և իրավահավասարություն: Որովհետև այդ դեպքում իշխանությունն է դառնում թե՛ դատարանը, թե՛ իրավունքը: Իսկ այդ պարագայում, իշխանությունը պրակտիկորեն կարող է խոցելի կետեր գտնել գրեթե ցանկացածի համար, ըստ այդմ վերահսկել և ենթարկեցնել գրեթե ցանկացածին:

Եվ այստեղ, քաղաքական ընդդիմությունը միշտ պարտվելու է, եթե փորձի հենց այս դաշտում դիմադրել իշխանությանը՝ քանակական դաշտում: Սակայն, սա ընդդիմության դաշտում էական վերափոխումների խնդիրն է, որն այլ հարց է՝ կարևոր, բայց այլ հարց: Տվյալ դեպքում ՀՀԿ-ն փաստորեն խորհրդարանական ամբիոնից հստակ բարձրաձայնում է, որ «այդ տղաները» մեկ գիշերում միավորվելու համար չէին մտել այլ ուժերի ցուցակներ, որովհետև նրանք կոնկրետ գործի մարդիկ են: Դրանում իհարկե բոլորը համոզվեցին, իսկ այժմ գրեթե բոլորի համար պարզ է, թե ինչ մոդելով է խորհրդարանական կառավարումը պատկերացնում և աստիճանաբար՝ ՏԻՄ մակարդակներից սկսած կազմակերպում ՀՀԿ-ն:

Կուսակցությունների դերն իհարկե բարձրանում է, երբ ներդրվում է խորհրդարանական կառավարման մոդելը, սակայն այդ դերին զուգահեռ, ըստ ամենայնի, բարձրանալու է կուսակցություններում այսպես ասած «լեգեոներների» ներկայացվածության ծավալը, որոնք խաղի իքս պահին սկսելու են խաղալ արդեն ոչ թե իրենց դե յուրե թիմի հետ, այլ դե ֆակտ թիմի համար խաղալու են դե յուրե թիմի դեմ: Ընդ որում, երբ Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է այդ մասին բացահայտորեն, դա նշանակում է, որ ՏԻՄ մակարդակում իրականացված փորձարկումը անցել է գրեթե անվրեպ և ՀՀԿ-ն գործնականում համոզվել է, որ այդ մարտավարության դեմ ընդդիմադիր կուսակցությունները պարզապես անզոր են:

Նման իրավիճակում պարզ է, որ Հանրապետականի համար բացարձակ մեծամասնությունը տվյալ ժամանակահատվածում ավելորդ է: Մեծամասնությունը տարալուծվում է այսպես ասած քաղաքական դաշտում, այսինքն մեծամասնությունն ամենուր է, ոչ թե մեկտեղ: Ընդ որում, այս մարտավարության «հմայքը» ՀՀԿ-ի համար այն է, որ մի կողմից կա վերարտադրություն, մյուս կողմից չկա կենտրոնացած մեծամասնություն, որ պատասխանատու է այդ վերարտադրության համար:

Լուսանկարը՝ Photolur-ի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում